fbpx

Էրիխ Մարիա Ռեմարկ։ Մեջբերումներ «Երեք ընկեր» գրքից

Ռեմարկը վեպը գրել է, երբ վտարանդի էր, սկզբում գերմաներեն լեզվով է հրատարակվել, հետո անգլերեն։ Վեպը 3 ընկերների մասին է, որոնց ճակատագրերը միացել են ռազմաճակատից։ Այս վեպը խորը կերպով ներկայացնում է մարդկանց զգացմունքները, սիրո նուրբ արտահայտումներն ու իրար նվիրված ընկերների դժվար կյանքի մանրամասնությունները։

Ապրի’ր, քանի դեռ ապրում ես։

Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզես ուժով պահել, իսկ ուժով ոչինչ չի կարելի պահել։

Դժվար է բառեր գտնել, երբ իսկապես ասելու բան ունես։ Իսկ եթե հարկավոր բառերը գալիս են, ամաչում ես դրանք արտասանել։

Ով միայնակ է, նա երբեք չի լքվի։

Չի կարելի կռիվ տալ մայրակամ վրդովված զգացմունքների դեմ։

Կինը ձեզ համար մետաղյա կահույք չէ, նա ծաղիկ է։ Նա չի ուզում գործարարություն, նրան հարկավոր են լուսավոր, սիրալիր խոսքեր։ Ավելի լավ է նրան ամեն օր ասել որևէ հաճելի բան, քան ողջ կյանքում արյուն-քրտինք մտած աշխատել նրա համար։

Երջանկությունը աշխարհում ամենաանորոշ ու ամենաթանկ բանն է։

Մակերեսային են նրանք, ովքեր կարծում են, թե իրենք շատ խորամիտ են։

Արիությունը առանց վախի չի լինում։

Ամեն մի սեր ուզում է հավերժական լինել և դրանում էլ կայանում է նրա հավերժական տանջանքը։ Ոչ մի հաստատուն բան չկա։

Սերը հրաշալի բան է, բայց մարու բնավորությունն է փչացնում։

Մենակությունը մարդկանց դարձնում է անտակտ։

Ազատությունը սիրուց թանկ է։

Կյանքը հիվանդություն է և մահը սկսվում է ծննդյան օրից։

Երբեք ոչ մի բան հնարավոր չէ պահել։ Տիրապետելն ինքնին արդեն կորուստ է։

Մենք ծերանում ենք մեր հիշողություններից։ Մենք չափազանց շատ բան ենք հիշում։

Միշտ ինչ որ բան չափից դուրս ուշ է լինում։ Այդպես է կյանքում…

Ինչ որ դանդաղ է, շատ հաստատուն է։

Ոչինչ հարկավոր չէ նախապես իմանալ։ Մահացու հիվանդ մարդը կարող է ավելի երկար ապրել, քան առողջը։ Կյանքը խիստ տարօրինակ բան է։

Կյանքը հրեշավոր կերպով մանրացնում է մարդկանց։ Կյանքը հասել է մերկ, խղճուկ գոյության պայքարի համար մղվող կռվի։

Քանի դեռ մարդը անձնատուր չի լինում, նա ավելի ուժեղ է, քան իր ճակատագիրը։

Մենակությունը հեշտ է տանել, երբ չես սիրում։

Մարդիկ անհամեմատ ավելի վտանգավոր թույն են, քան օղին ու ծխախոտը։

Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ մեռնել ես ուզում։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Էրիխ Մարիա Ռեմարկ։ Մեջբերումներ «Երեք ընկեր» գրքից
ԹԵՍՏ. Մարդկանցից շատերը նույնիսկ այս գրքերի անունները չգիտեն. իսկ դու՞ք