Այն, ինչ չես կարող ունենալ, միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ ունես:
Ռոմանտիկ, կանանց և կալվադոյի սիրահար: XX դարի ամենահայտնի գերմանացի գրողներից մեկը, ով Երկրորդ աշխարհամարտի արդյունքում կորցրեց հայրենիքը և ընտանիքը: Նա տեղափոխվեց երկրից երկիր՝ փորձելով փախչել դժբախտ սիրուց և ֆաշիզմից, բայց դա, ավաղ, նրան չփրկեց: Ռեմարկը կյանքի վերջին տարիներն անցկացրեց Շվեյցարիայում՝ տառապելով սրտի նոպաներից:
1. Ով ցանկանում է պահել՝ կորցնում է: Նրան, ով պատրաստ է ժպիտով բաց թողնել՝ փորձում են պահել:
2. Այն, ինչ չես կարող ունենալ, միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ ունես: Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան և ապուշությունը:
3. Ոչ ոք չի կարող առավել օտար լինել, քան նա ում նախկինում սիրել ենք:
4. Տհաճ հիշողություններն ունեն մեկ լավ կողմ. Նրանք համոզում են մարդուն, որ այժմ նա երջանիկ է, նույնիսկ եթե նա վայրկյան առաջ չէր հավատում դրան: Երջանկությունը այդպիսի հարաբերական հասկացություն է: Ով դա կարողացել է հասկանալ, հազվադեպ է իրեն լիովին դժբախտ զգում:
5. Մարդկային կյանքը չափազանց երկար է ձգվում միայն մեկ սիրո համար: Ուղղակի շատ երկար:
6. Չի կարելի ամբողջ սրտով կապվել մարդկանց: Դա անհաստատ և կասկածելի երջանկություն է: Ավելի վատ է՝ ամբողջ սիրտդ տալ մեկ մարդու, քանզի ի՞նչ կմնա, եթե նա գնա: Իսկ նա միշտ գնում է:
7. Եվ ինչ էլ որ պատահի՝ սրտին մոտ մի ընդունեք: Շատ քիչ բան է աշխարհում երկար ժամանակով կարևոր լինում:
8. Երջանկության մասին կարելի է խոսել հինգ րոպե, ոչ ավելին: Այստեղ ոչինչ չես կարող ասել, բացի այն, որ երջանիկ ես: Իսկ դժբախտության մասին մարդիկ խոսում են զօր ու գիշեր:
9. Ապաշխարությունն աշխարհում ամենաանիմաստ բանն է: Միևնույնն է ոչինչ չես կարող վերադարձնել: Ոչինչ հնարավոր չէ շտկել: Հակառակ դեպքում մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Նա, ով կատարյալ է, նրա տեղը թանգարանում է:
10. Ոչինչ սարսափելի չէ, քանի դեռ նա, ում սիրում եք, դեռ ողջ է:
11. Միշտ շատ շուտ են մահանում, նույնիսկ եթե մարդը իննսուն տարեկան է:
12. Միգուցե միայն այն պատճառով, որ պատերազմները նորից ու նորից են ծագում, մեկը երբեք չի կարող լիարժեք զգալ, թե ինչպես է տառապում մյուսը:
13. Այնպիսի զգացողություն ունեմ, որ ես եղել եմ այն մարդկանց մեջ, ովքեր պատրաստվում են հավիտյան ապրել: Ամեն դեպքում, նրանք այդպես են իրենց պահում: Նրանք այնքան զբաղված են փողերով, որ մոռացել են կյանքի մասին:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: