Եթե հետևում եք մեր կայքին, ապա նկատած կլինեք, որ մենք հաճախ ենք հրապարակում համաշխարհային դասական համարվող գրող Ռեմարկի մեջբերումները: Այսօր ևս բացառություն չէ և Mediamag-ը մեծ հաճույքով հրապարակում է Ռեմարկի 10 ընտիր մեջբերումներ:
Ով ուզում է պահել՝ նա կորցնում է: Ով պատրաստ է ժպիտով բաց թողել՝ նրան ջանում են պահել:
Միայնությունը հեշտ է, երբ չես սիրում:
Որքան տարօրինակ է ժամանակակից երիտասարդությունը: Անցյալն ատում եք, ներկան տանել չեք կարողանում, իսկ ապագայի հանդեպ անտարբեր եք: Դա դժվար թե բերի լավ վերջաբանի:
Հիմար ծնվելն ամոթ չէ: Իսկ ահա հիմար մեռնելը՝ ամոթալի է:
Գիտակցությունը տրված է մարդուն, որպեսզի նա հասկանա՝ ապրել միայն գիտակցությամբ, անհնար է:
Դու միայն երբեք քեզ մոտ չթողնես: Իսկ թողեցիր՝ կցանկանաս պահել: Իսկ այս աշխարհում ոչինչ պահել հնարավոր չէ:
Ամեն ինչ անցողիկ է՝ սա աշխարհի ամենաճշմարիտ ճշմարտությունն է:
Մարդիկ շատ ավելի մեծ թույն են, քան ալկոհոլն ու ծխախոտը:
Ինձ ոչ լավ է և ոչ էլ վատ: Ինձ ոչ մի կերպ է․․․
Այն, ինչը չես կարող ձեռք բերել, միշտ ավելի լավն է թվում նրանից՝ ինչ ունես: Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան և ապուշությունը: