Շատ հետաքրքիր թեստ, որը կպատմի քեզ քո կյանքի մասին ավելի լավ, քան յուրաքանչյուր հոգեթերապևտ:
Նախքան առաջ անցնելը, պատրաստեք մաքուր թուղթ և գրիչ: Այն բանից հետո, երբ կարդացիք հարցը՝ անմիջապես գրանցեք պատասխանը: Պետք չէ երկար մտածել, հարկավոր է արագ կողմնորոշվել: Գրեք կամ նկարեք այն ինչ առաջինը գալիս է Ձեր մտքին:
Ահա հարցերը: Եթե Դուք դրանց պատասխանեք առանց երկար մտածելու, Ձեզ կհաջողվի կոնտակտի մեջ մտնել ենթագիտակցության հետ:
Հարցեր
1. Պատկերացրեք, որ ինչ-որ մեկի հետ գնում եք անտառով: Ո՞վ կարող է լինել այդ ինչ-որ մեկը:
2. Դուք գնում եք անտառով և քիչ հեռու տեսնում եք կենդանի: Ի՞նչ կենդանի է դա:
3. Ի՞նչ է կատարվում այն բանից հետո, երբ Դուք հանդիպում եք նրա հետ հայացքներով:
4. Դուք շարունակում եք գնալ անտառով: Դուրս եք գալիս մի բացատ, որտեղ կանգնած է Ձեր երազների տունը: Ինչպիսի՞ չափսեր ունի այն:
5. Ձեր երազների տունը շրջապատվա՞ծ է արդյոք ցանկապատով:
6. Մտնում եք տուն, անցնում եք ճաշասենյակ, որպեսզի տեսնեք սեղանը: Նկարագրեք՝ ի՞նչ եք տեսնում սեղանի վրա և նրա շուրջ:
7. Դուք լքում եք տունը ետնամասի դռնով: Եվ տեսնում եք խոտերի վրա ընկած բաժակ: Ի՞նչ նյութից է այն պատրաստված:
8. Ի՞նչ արեցիք տեսնելով բաժակը:
9. Դուք հասնում եք բակի վերջին, որտեղ մի տուն է կանգնած: Այնտեղ կա մի լճակ: Ի՞նչ չափի լճակ է դա:
10. Ինչպե՞ս եք պատրաստվում անցնել լճակը, որպեսզի շարունակեք Ձեր ճանապարհը:
Սա թեստ էր Ռելիացիոն հոգեբանությունից:
Բոլոր հարցերի պատասխանները ցուցադրում են Ձեր արժեքներն ու իդեալները: Ահա թե ինչպես պետք է վերլուծել.
Պատասխաններ
1. Մարդը ում հետ գնում եք՝ դա Ձեր կյանքի ամենակարևոր մարդն է:
2. Երևակայական կենդանու չափսերը՝ իրականում Ձեր պրոբլեմների չափսերն են ըստ ենթագիտակցության: Որքան մեծ է կենդանին, այնքան դժվար է Ձեր համար ապրելը:
3. Այն, թե ինչպես եք արձագանքում անսպասելի հանդիպմանը անտառում՝ պրոբլեմները լուծելի Ձեր ամենաբնորոշ մեթոդն է (ագրեսիվ, պասիվ կամ խուսափող):
4. Երազների տան չափսերը՝ իրականում Ձեր ամբիցիաների չափսերն են: Եթե այն շատ մեծ է, հնարավոր է Դուք չափից շատ սպասելիքներ ունեք կյանքում:
5. Եթե ցանկապատ չկա՝ Դուք բաց և ներքուստ ազատ մարդ եք: Եթե կա ցանկապատ, ապա Դուք գնահատում եք անձնական տարածքը և նույնը սպասում եք ուրիշներից: Այսինքն, երբեք չեք մտնի ուրիշների անձնական տարածք՝ առանց թույլատվության:
6. Եթե սենյակում Դուք չտեսնեք ուտելիքներ, ծաղիկներ և մարդկանց, ապա ամենայն հավանակնությամբ՝ Դուք շատ դժբախտ եք:
7. Բաժակի նյութի ամրությունն ու երկարակեցությունը՝ դա այն է, թե որքան դիմացկուն և ամուր եք ընկալում Ձեր հարաբերությունները ընտանիքում: Միանգամյա օգնագործման պլաստիկե կամ թղթե բաժա՞կ, ապակյա՞ բաժակ՝ ամենայն հավանականությամբ Դուք անհանգստանում եք Ձեր ընտանիքի ապագայի համար: Եթե Ձեր ենթագիտակցության մեջ բաժակը մետաղից կամ կերամիկայից է՝ նշանակում է Դուք անհանգստանալու ոչինչ չունեք:
8. Ձեր արարքը բնորոշում է Ձեր վերաբերմունքը կետ 1-ի մարդու հանդեպ:
9. Լճակի մեծությունը՝ դա Ձեր սեքսուալ ախորժակի չափսն է:
10. Որքան խոնավ անցման տարբերակ ընտրեք, այնքան մեծ նշանակություն ունի Ձեր կյանքում սեքսը:
Դուք կարող եք անցնել թեսթը կրկին և կրկին անգամ՝ մի քանի օրվա տարբերությամբ: Բանն այն է, որ այս թեստը արտացոլում է ոչ թե Ձեր անձի բազային բնույթները, այլ տվյալ պահի հոգեբանաէմոցիանալ վիճակը: