fbpx

Հաջողության բաղադրատոմսեր

Պարզվում է մարդու հաջողության վրա ազդում է ոչ այդքան ինտելեկտը, որքան ծանր բնավորությունը, կողմնորոշումը և նույնիսկ հասակը:

  • Կամքի ուժը ավելի կարևոր է, քան ինտելեկտը: Նունիսկ ոչ այդքան խելացի, բայց ուժեղ կամք ունեցող մարդիկ ավելի շատ բաների են հասնում, քան թույլ բնավորությամբ խելացիները: Իդեալական տարբերակ է, երբ խելքն ու բնավորությունը հավասարակշռված են: Նապոլեոնը նշում էր լավ հրամանատարի մի խումբ որակներ, որտեղ հիմքն ու բարձրությունը պետք է հավասարակշռված լինի: Հիմք ասելով նա նկատի ուներ բնավորությունը, արիությունը, տղամարդկությունը, վճռականությունը, իսկ բարձրություն ասելով նկատի ուներ խելքն ու ինտելեկտուալ հնարավորությունները: Եթե բնավորությունը ավելի ուժեղ է քան ինտելեկտը, ապա հրամանատարը կտարվի և ավելին կանցնի, քան պետք էր: Եթե ինտելեկտն է ավելի ուժեղ, քան բնավորությունը, ապա ընդհակառակը, տղամարդկությունը չի հերիքի իրականացնել որոշվածը:
  • 200 գիտական հետազոտությունների վերլուծությունը, որտեղ մասնակցել են ավելի քան 275 հազար մարդ, ցույց են տվել , որ երջանկությունը տանում է դեպի հաջողություն, իսկ հաջողությունն էլ իր հերթին նորից բերում դեպի երջանկություն: Մեխանիզմը շատ պարզ է՝ երջանիկ ժամանակ մարդը իրեն ավելի լավ է զգում, ավելի հստակ է մտածում և ավելի շատ է դուր գալիս շրջապատին: Այսպիսով, հաջողության հասնելու համար պետք է հաճույք ստանալ այն ամենից, ինչ կա ներկա պահին:
  • Բարդ բնավորությամբ մարդիկ (կոնֆլիկտային, համառ, քիչ բարոյական) ավելի շատ են աշխատում և ունեն ավելի լավ կրեդիտային պատմություն, քան բարի և ոչ կոնֆլիկտային մարդիկ: Պատճառը՝ բարությունն ու ոչ կոնֆլիկտային լինելը շատ անգամ խոսում է թույլ բնավորության մասին:
  • Մարդու հասակը դրական է կորելացվում ինտելեկտուալ հնարավորությունների հետ:
  • Նիհար կանայք ավելի շատ են վաստակում, քան ավելորդ քարշ ունեցողները: Տղամարդկանց պարագայում հակառակն է՝ որքան խոշոր, այնքան շատ է եկամուտը: Խոսքը գնում է միայն առողջ, բնական քաշի մասին:
  • Գեյերի եկամուտը 12% ավելի քիչ է, քան հետերոսեքսուալ տղամարդկանցը, իսկ լեսբուհիների եկամուտները 15% ավելի է, քան հետերոսեքսուալ կանանց եկամուտը: Այս տվյալները ԱՄՆ-ից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից են: Եվրոպական այլ երկրներում ամենայն հավանականությամբ պատկերը նույնն է:
  • Ամուսնացած տղամարդիկ ավելի շատ են վաստակում, քան չամուսնացածները (պահանջները ավելի մեծ են):
  • Մարդիկ լավ հնչող և հեշտ հիշվող անուններով ավելի հեշտ են աշխատանք գտնում և ավելի շատ են դուր գալիս շրջապատին: Կանայք, որոնք ամուսնությունից հետո պահպանում են ազգանունը, ընկալվում են որպես ավելի կոմպետենտ, ամբիցիոզ և անկախ: Դա առավելություն է տալիս աշխատանքի որոնումներում և վերջին հաշվով բերում է ավելի մեծ եկամուտների:
  • Խմողները (չափի մեջ) ստանում են ավելի, քան չխմողները: Բացատրվում է դա նրանով, որ ալկոհոլը օգնում է ավելի շատ սոցիալական կապեր ստեղծելուն: Ծխողները՝ ընդհակառակը, ավելի քիչ են վաստակում, քան չծխողները:
  • Գեղեցիկ մարդիկ ավելի շատ են վաստակում ի հաշիվ իրենց գրավչության և ինքնավստահության: Ոչ այդքան գեղեցիկ արտաքինը կարող է կոմպեսացվել խնամված լինելով

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Հաջողության բաղադրատոմսեր
4 կյանքի դաս, որ կարող է մեզ տալ միայնությունը