fbpx

Ինչպես հեշտությամբ վերականգնել ֆլեշ հիշողությունը

Այսօր այնպես ստացվեց, որ ֆլեշ հիշողությունս, որի մեջ բավական քանակությամբ կարևոր փաստաթղթեր կային՝ խափանվեց: Ես չէի կարող միանգամից ֆորմատ անել այն, քանի որ ինչպես նշեցի կարևոր ֆայլեր կային, որոնք կորցնելը ուղղակի աղետ կլիներ:

Երկար ձեզ չհոգնեցնելու համար միանգամից ասեմ, որ ինձ հաջողվեց վերականգնել ֆլեշ հիշողությունս ոչ բարդ ձևով:

Որոշեցի կիսվել նաև Ձեզ հետ, որովհետև գիտեմ, որ շատերի մոտ է առաջանում այդ պրոբլեմը: Եվ որպեսզի երկար բարակ չորոնեք ինչպես վերականգնել ֆլեշ հիշողությունը, ահա Ձեզ պարզ մեթոդ:

Ֆլեշի խափանման ախտանիշները

Երևի Ձեզ հետ պատահել է, երբ ֆլեշ հիշողությունը միացնում եք համակարգչին, հաղորդագրություն է բացվում, որում մեզ ստիպում է, որպեսզի ֆորմատ անենք այն: Սակայն ինչպես հաճախ է պատահում հիշողության մեջ մենք բավական շատ կարևոր նյութեր ունենք, որը չենք ուզում կորցնել: «cancel» ենք անում վերոնշյալ հաղորդագրույթունը և փորձում այլ կերպ բացել ֆլեշը, սակայն նորից չի բացվում և ստանում ենք այլ հաղորդագրություն (տե՛ս նկ.1):

Ի՞նչ անել

Ահա թե ինչպես ես վերականգնեցի իմ ֆլեշ հիշողությունը.

1. Սեղմում ենք «Start → run» կամ win+r ստեղնաշարային կոմբինացիան:

2. Բացված պատուհանում գրում ենք cmd և սեղմում ok:

3. Բացված սև պատուհանում գրում ենք՝ chkdsk դիսկ: /f (օրինակ chkdsk e: /f)

4. Անհրաժեշտության դեպքում կրկնում ենք կետ 3-ը:

Ահա այսքանը, Ձեր ֆլեշ հիշողությունը վերականգնված է և դուք կարող եք արդեն բացել այն: Սակայն խորհուրդ կտայի բացվելուց հետո պատճենել հիշողության մեջի ամբողջ ինֆորմացիան համակարգչի մեջ, հետո ֆորմատ անել ֆլեշը և նորից ինֆորմացիան ետ վերադարձնել:

Նաև նշեմ, որ այս մեթոդը 100%-անոց չէ, քանի որ դեպքեր են լինում, երբ այս մեթոդը չի օգնում: Սակայն մեծ մասամբ այն բավական արդյունավետ է:

Ձեզ անխափան Ֆլեշ հիշողություններ… :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես հեշտությամբ վերականգնել ֆլեշ հիշողությունը
Քրիստոբալ Բալենսիագա. 10 Փաստ «Balenciaga» նորաձևության տան հիմնադրի մասին