fbpx

Աներևակայելի խաղ. Ռեալը՝ 3-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» դրամատիկ խաղում հաղթեց «Լիվերպուլին»:

Կիևի «Օլիմպիական» ստադիոնում կայացած հանդիպումը անցավ նյարդային պայքարում և ավարտվեց 3:1 հաշվով:

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ:

Երկրորդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Լորիս Կարիուսը գնդակը անհաջող նետեց, Բենզեման ոտքը առաջ դրեց և անդրադարձից հետո գնդակն ընթացավ դարպասը:

4 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Սադիո Մանեն գոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը:

64-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո փոխարինման մտած Գարեթ Բեյլը մկրատաձև ֆանտաստիկ, հիասքանչ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: Կասկած չկա՝ ուելսցին խփեց ֆուտբոլի պատմության գեղեցկագույն գոլերից մեկը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Բեյլը հեռվից կրակեց. Կարիուսը դարձյալ կոպտորեն սխալվեց և հաշիվը դարձավ 3:1:

«Ռեալը» 3 անգամ անընդմեջ և պատմության մեջ 13-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

NEWS.MEDIAMAG.AM


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աներևակայելի խաղ. Ռեալը՝ 3-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)
Որքանո՞վ եք ինքնահավան՝ ըստ Ձեր կենդանակերպի նշանի (ամենամեծ աստիճանից մինչև ամենափոքրը)