fbpx

«Սիրո մեջ յուրաքանչյուրն իր բախտն ունի»: Թեոդոր Դրայզեր «Ջեննի Գերհարդ»․ Մեջբերումներ

Թեոդեր Դրայզերի վեպն է`հրապարակված 1911 թ-ին: Այն իրական հիմք ունի. հեղինակի ավագ քրոջ կյանքի պատմությունն է։ Հերոսուհին Ջեննին է, ով բարի էր, հանդուրժող ու ներող, սակայն կյանքը նրան բազմաթիվ հարվածներ է տալիս։

1. Գոռոզության ու ագահության այս աշխարհը իդեալիստին ու երազողին խեթ է նայում։

2. Առաքինությունը մարդկանց բարի ցանկանալու և բարիք գործելու ընդունակությունն է։ Առաքինի մարդը մեծահոգի մարդն է, որն ուրախությամբ պատրաստ է ծառայելու ամենքին ու բոլորին, բայց հասարակությունը այդքան էլ չի գնահատում այդ հատկությունը։

3. Հասարակությունը շատ վատ է ճանաչում մարդկանց, նրա միակ չափանիշն է, թե ինչ կասեն մարդիկ՝ ուրիշները։

4. Միշտ այնքան դժվար է, երբ ստիպված ես սուտ խոսել։

5. Մենք բոլորս տանջվում ենք, երբ զրկվում ենք մեր սիրած մարդուց։ Սկզբում շատ ծանր է լինում, իսկ հետո հարմարվում ենք։

6. Դուք բախտավոր եք, որ ջահել եք, դա կյանքում ամենալավ, ամենաթանկ բանն է։

7. Մեղմ, զիջողամիտ, անշահախնդիր մարդը միշտ էլ ավար է դառնում ամբոխի համար։ Մարդիկ հեռվից զգում են նրա անպաշտպան լինելը։

8. Սիրո մեջ յուրաքանչյուրն իր բախտն ունի։

9. Ամեն խելք չի կարելի չափել մի ինչ որ անմիտ արարքով։ Ամեն մեկին չի կարելի դատել նրա մի կրքով։

10. Հասարակության սահմանները այնքան որոշակի են գծված յուրաքանչյուրի համար, որ դրանից դուրս եկող ամեն ոք դատապարտված է։

11. Ճշմարտությունը կյանքի շունչն է։ Այն լավ համբավ է ապահովում նրա համար, ով հաստատորեն նրա կողմն է բռնում։

12. Ոչ մի բան չկա իրական ու հավիտենական, բացի բարությունից, սրտագին, մարդկային բարությունից։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Սիրո մեջ յուրաքանչյուրն իր բախտն ունի»: Թեոդոր Դրայզեր «Ջեննի Գերհարդ»․ Մեջբերումներ
Газета.Ru: Մարտի 15-ին Ֆեյսբուքի փակման մասին հումորը իսկական իրարանցում է առաջացրել