fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Առանց երազանք՝ չկա կյանք: 15 ասույթներ երազանքների և նպատակների մասին

Առանց երազանք՝ չկա կյանք: 15 ասույթներ երազանքների և նպատակների մասին

Այս աշխարհը գոյություն չէր ունենա առանց երազողների: Չէ՞ որ նրանց շնորհիվ է զարգանում հասարակությունը:

Սա մեծագույն երազողների հրաշալի ասույթների հավաքածու է՝ երազանքների մասին:

razdcitaty

Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որպեսզի քո երազանքները ի կատար ածվեն:

Պաուլո Կոելյո

Որոշ մարդիկ տեսնում են իրերն այնպիսին, ինչպիսին որ կա և հարցնում են. «ինչո՞ւ»: Իսկ ես երազում եմ այն բանի մասին, ինչ դեռևս չի եղել, և հարցնում եմ. «իսկ ինչո՞ւ ոչ»:

Բերնարդ Շոու

Մի երազեք մանրուքների մասին, այդպիսի երազանքները չեն հուզում մարդկանց սրտերը:

Իոհան Վոլֆգանգ Գյոթե

Ինչպես բոլոր երազողները, ես հաճախ շփոթում եմ հիասթափությունը իրականության հետ:

Ժան Պոլ Սարտր

Գործատուի երազանքն է՝ արտադրել առանց աշխատողների, աշխատողների երազանքն է՝ վաստակել, առանց աշխատելու:

Էրնստ Շումախեր

Միջին վիճակագրական մարդը, ով չգիտի ինչ անել իր այս կյանքի հետ, երազում է հավերժ տևացող ևս մեկ կյանքի մասին:

Անատոլ Ֆրանս

Մարդիկ գալիս են կինո, որպեսզի կիսեն միևնույն երազանքը:

Բերնարդո Բերտոլուչի

Մեր ֆանտազիաները մեզ շատ են նման: Ամեն մեկի մոտ երազանքը պատկերվում է ըստ իր բնույթի:

Վիկտոր Հյուգո

Մի բողոքիր, որ քո երազանքները չեն իրականացել: Խղճահարության է արժան միայն նա, ով երբեք չի երազել:

Մարիա Էբներ-Էշենբախ

Մեզ պետք են մարդիկ, ովքեր կերազեն մի բանի մասին, որը դեռ չի եղել:

Ջոն Քենեդի

Միայն մի բան է երազանքների իրականացումը դարձնում անհնար՝ անհաջողության վախը:

Պաուլո Կոելյո

Մի լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու իբր ինչ-որ բան չես կարող: Նույնիսկ ինձ: Հասկացա՞ր: Եթե ունես երազանք՝ պահպանիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կպնդեն, որ իբր դու նույնպես չես կարող: Նպատակ ես դրել՝ հասիր դրան: Եվ վերջ:

Գաբրիել Մուչինո

Հետևեք ձեր երազանքին, ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա: Անկախ այն բանից՝ ծե՞ր եք, թե՞ երիտասարդ, դուք պետք է իրականություն դարձնեք ձեր ամենախիզախ երազանքները: Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է:

Ջարեդ Լետո

Եթե Դուք հրաժարվեք ձեր երազանքից, ապա ի՞նչ կմնա:

Ջիմ Քերի

Երազանքներն իրականանում են: Այլապես բնությունը չէր օժտի մեզ երազելու ունակությամբ:

Ջոն Ափդայք

կարդացեք նաև

BELLA CIAO Challenge․ հայ աստղերի Cover տարբերակը

«Աշխարհի տարբեր երկրներում երգիչները, դերասանները, ուղղակի երկրպագուները կազմակերպել են այս երգի բազատեսակ չելենջներ։ Մենք նույնպես միացանք այս չելենջին եւ ֆրանսիացի աստղերի օրինակով փորձեցինք քավըր...

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք առավել հաճախ են տառապում միայնությունից

Միայնությունը կարող է հարվածել առավել անսպասելի պահերին, և նույնիսկ եթե դուք վայելում եք ձեր միայնությունը, միանգամայն բնական է ընկերություն փնտրելը: Ի վերջո, մարդիկ սոցիալական...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Ինչպիսի՞ն է Ձեր բնավորությունը

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպիսին է Ձեր բնավորությունը: Ուրեմն անցեք հոգեբանության այս թեստը: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր...

Դանինգ-Կրյուգերի էֆեկտը. Ինչո՞ւ են հիմար մարդիկ կարծում, որ խելացի են

Երբեմն մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են: Մեզանից յուրաքանչյուրը գիտի մեկին, ով իրեն ավելի խելացի է համարում, քան իրականում կա: Բայց...

Մի վատնեք ձեր կյանքը՝ սպասելով հատուկ իրադարձության: Ձեր կյանքը արդեն հատուկ իրադարձություն է

Մինչ դուք սպասում եք, որ որևէ կախարդական բան տեղի ունենա, դուք չեք ապրում լիարժեք ... Կյանքը կարճ է, և որքան շատ ժամանակ իզուր վատնենք, այնքան...