fbpx

5 բույս, որոնք արժե դնել ննջարանում՝ քնի հետ կապված պրոբլեմներից ազատվելու համար

Անհանգիստ քուն, գիշերային մղձավանջներ, անքնություն և ապնեա… : Եվ սա քնի հետ կապված պրոբլեմների ոչ ամբողջական ցուցակն է, որոնցից տառապում են ժամանակակից մարդիկ: Դրանց պատճառները բազմաթիվ են՝ սկսած սթրեսերից մինչև նստակյաց կյանք և սենյակի օդի ցածր որակը: Ամեն դեպքում գոյություն ունի քունը բարելավելու պարզ և անվտանգ միջոց: Ուղղակի տեղադրեք այս 5 բույսերից մեկը ննջարանում, և կնկատեք, որ ձեր քնի որակը զգալիորեն բարելավվել է:

Ալոե Վերա

Այս սենյակային բույսը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում՝ դրանով օգնում է պայքարել անքնության դեպ և բարելավել քնի որակը ընդհանուր առմամբ: ՆԱՍԱ-ն Ալոե Վերան ներառել է օդի որակը բարձրացնող լավագույն սենյակային բույսերի ցանկում:

Նարդոս

Այս բույսի հանգստացնող հատկությունները մարդկանց հայտնի են հարյուրամյակներ: Նարդոսի հոտը հանում է տագնապն ու սթրեսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն դանդաղեցնում է (և այդպիսով երկարեցնում է) քնի դանդաղ ֆազը և փոքրացնում է արագ քնի ֆազը, այդպիսով օգնելով օրգանիզմին ավելի հեշտ արթնանալ՝ ավելի կարճ ժամանակահատվածում:

Հասմիկ

Հասմիկի բույրը բարելավում է քնի որակը և օգնում է պայքարել տագնապի և սթրեսի դեմ: Այս բույսը օժտված է հանգստացնող հատկությամբ և նվազեցնում է ագրեսիան, իսկ հասմիկով թեյը ուղղակի հրաշալի համ ունի:

Անգլիական պատատուկ

Այս պատատվող բույսը շատ հեշտ է աճեցնել սենյակային պայմաններում: Այն զգալիորեն բարելավում է օդի որակը, քանի որ կլանում է տոքսինները և արտադրում թթվածին: Բացի դրանից, անգլիական պատատուկը նվազեցնում է օդում բորբոսի քանակը մինչև 94%:

Սանսեվիերիա (զոքանչի լեզու)

Այս շատ անքմահաճ բույսը լավ է նայվում յուրաքանչյուր ինտերիերում: Այն կլանում է տոքսիններն ու ածխաթթու գազը՝ ընդորում արտադրելով մեծ քանակությամբ թթվածին: Սանսեվիերիան հրաշալի ընտրություն է նրանց համար, ով ուզում է ազատվել քնի հետ կապված պրոբլեմներից և բարելավել տան ընդհանուր մթնոլորտը:

Բույսը տան մեջ՝ միշտ գեղեցիկ է և հարմարավետ, բայց եթե այն նաև մաքրում է օդը և ազատում քնի հետ կապված պրոբլեմներից՝ դա շատ ծանրակշիռ պատճառ է տան «կանաչապատման» համար:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 բույս, որոնք արժե դնել ննջարանում՝ քնի հետ կապված պրոբլեմներից ազատվելու համար
Բաներ, որոնք պետք է բաց թողնել, որովհետև շատ երկար եք կառչել դրանցից