fbpx

Քո ետևում 7 սերունդ է՝ քո ամեն շնչում քո նախնիների շունչն ու ուժն է

Քո մեջ կա բոլոր նախնիներիցդ մի մասնիկ: Նրանցից յուրաքանչյուրն ապրել է, որպեսզի մի օր հայտնվես դու: Յուրաքանչյուր նախնի քեզ է փոխանցել այն գլխավորը, ինչ ուներ՝ կյանքի շնորհը:

7 սերունդ քո ետևում՝ 128 մարդ, նման է թռչնի թևին: Ո՞ւր ես թռչում: Ո՞ւր ես ուղղում քո ամբողջ ուժն ու հզորությունը: Ո՞ր նպատակներն են աժանի, որպեսզի նրանց վրա ներդնես քո մեծ և փառահեղ տոհմի ամբողջ ուժերը:

Քո մեջ կա բոլոր նախնիներիցդ մի մասնիկ: Նրանցից յուրաքանչյուրը ապրել է, որպեսզի մի օր հայտնվես դու: Յուրաքանչյուր նախնի քեզ է փոխանցել այն գլխավորը, ինչ ուներ՝ կյանքի շնորհը: Մնացածը կվերցնես ինքդ: Կյանքը՝ միակ շնորհն է, որը կախված չէ մեզանից, մենք ուղղակի այն նվեր ենք ստանում բոլոր նրանցից, ովքեր եղել են մինչ մենք՝ և հենց այդ պատճառով էլ այն անգին է:

Մեզանից կախված է միայն այն, թե ինչ ենք անում մենք նրա հետ, իսկ դա արդեն քիչ չէ: Քանի կա կյանքը՝ հնարավոր է ամեն ինչ: Օգտագործիր այդ շնորհը խելամտորեն՝ բացառապես այն բանի վրա, թե ինչ ես ցանկանում, մի խլացրու սրտիդ ձայնը։

Եվ եթե մի օր նույնիսկ մնաս միայնակ՝ հիշիր թե քանի նախնի է կանգնած մեջքիդ ետևում, թե որքան են նրանք հպարտ քեզանով, որ իրենց սերունդը շարունակվում է, և թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը շռայլորեն իր ամբողջ ուժը, կյանքին դիմակայելու կարողությունը պարգևել քեզ:

Լավագույն բանը, ինչ կարող ես անել նրանց և քո ամբողջ տոհմի համար՝ գնալ դեպի քո կյանք, ապրել այն լիարժեք և լինել երջանիկ: Կյանքի յուրաքանչյուր շնչում, քո շնչում՝ քո նախնիների շունչն ու ուժն է:

Դու թռչուն ես: Ուրեմն պարզիր թևերդ, վստահիր կյանքին, ներս թող նրան, լցվիր նրա բույրով և թռչիր: Թռչիր թեթև և ազատ: Դու ստեղծված ես երջանկության և կյանքի համար: 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Քո ետևում 7 սերունդ է՝ քո ամեն շնչում քո նախնիների շունչն ու ուժն է
Հայտնի մարդկանց իմացության ԹԵՍՏ. քանիսի՞ն կճանաչեք