Հունգարացի ծաղրանկարիչ Գերգելի Դուդաշը ինտերնետի օգտատերերին հերթական գլուխկոտրուկն է առաջարկել: Այս անգամ առաջարկվում է պանդաների մեջ գտնել ֆուտբոլի գնդակը: Դա անելը այդքան էլ հեշտ չի լինի՝ նկարի կատարման տեխնիկայի պատճառով:
Mediamag-ը որոշել է իր ընթերցողներին առաջարկել փորձել ուժերը ֆուտբոլի գնդակի փնտրտուքների գործում: Ի՞նչ եք կարծում կգտնե՞ք:
Փորձեք գտնել գնդակը․
Չկարողացա՞ք գտնել, հանձնվո՞ւմ եք: Այդ դեպքում պատասխանը տեսեք քիչ ներքևում: