fbpx

Պուբլիլիոս Սիրոսի 15 խորիմաստ մեջբերում «Խրատանի»-ից

Պուբլիլիոս Սիրոսի խրատները խոհական-իմաստասիրական ասույթներ են, որոնք յուրովի արտացոլում են դարաշրջանի հասարակական փոխհարաբերությունները։

Սիրով Ձեզ ենք ներկայացնում «Խրատանի»-ից 15 ասույթ, որոնք շատ բան կսովորեցնեն բոլորիս։

Մարդը մահից միշտ նույն հեռավորության վրա է գտնվում։

Օտարը՝ մեզ, մերն էլ օտարին է ավելի դուր գալիս։

Խոսելիս ու լսելիս միշտ չափը պահիր։

Հաճախ ափսոսացել եմ, որ խոսել եմ, բայց բնավ երբեք՝ որ լռել եմ։

Թաքցրու հարստությունդ, որպեսզի նախանձի տեղիք չտաս։

Կամ լռիր, կամ էլ քո խոսքը թող լռությունից լավ լինի։

Ճշմարիտ է այն սուտը, որ ասվել է փրկության համար։

Երբ ամենից շատ ես ուրախանում, ամենից շատ էլ վախենում ես։

Ով մի անգամ վատն է եղել, միշտ էլ վատի համբավ կունենա։

Դեպի փառք ճամփան լիքն է փշերով։

Երբ բանալին գտնված է, դռները չեն ջարդում։

Ցավալի է ցանկանալ մեռնել, բայց չկարողանալ։

Ինչ պետք է լինի, կլինի իր ժամանակին։

Հրաշալի է, երբ ամեն ինչ տալիս ես և ոչինչ չես պահանջում։

Աստված սովորաբար նմանը նմանի կողքին է դնում։

Հրապարակման ներկայացրեց՝ Միլենա Գրիգորյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պուբլիլիոս Սիրոսի 15 խորիմաստ մեջբերում «Խրատանի»-ից
Լուսանկարիչը լուսանկարում է իսկական սերն առանց կեղծիքների