Ինչ որ մեկին ինչ որ բան համոզել՝ դա այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, նամանավանդ, երբ դիմացինդ հակված չէ իր դիրքորոշումը փոխելու: Համոզելու կարողություն բոլորին չէ տրված: Իսկ այդ կարողությունը կարող է շատ օգտակար լինել մարդու կյանքում: Համոզելու կարողությամբ օժտված մարդիկ, դրանք հիմնականում վառ ընդգծված անհատականություններն են, որոնք ի ծնե օժտված են լիդերությամբ:
Դե ի՞նչ, ուզում եք իմանալ, արդյո՞ք Դուք կարողանում եք համոզել մարդկանց: Պատասխանեք այս հոգեբանական թեսթի հարցերին և թեսթը կտա այդ հարցի պատասխանը.
1. Դուք ավելի շուտ տրամաբանորեն եք մտածում, քան պատկերավոր և ինտուիտիվ.
2. Սովորաբար դուք հանգիստ եք և պահպանում եք ինքնատիրապետումը.
3. Մարդիկ ասում են, որ գեղեցիկ ձայն ունեք.
4. Դուք կենսական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդ եք.
5. Շատ կարդացած ու խորագետ մարդ եք.
6. Սիրու՞մ եք շներ և ձիեր.
7. Ձեզ խորթ չէ մարդկանց իշխելու ձգտումը.
8. Դպրոցում առաջնորդ եք եղել.
9. Նույնիսկ ձեզ սակավ ծանոթ մարդիկ սիրում են տրտնջալ ձեզ մոտ.
10. Դուք լավատես եք.
Спонсор плагина: Тесты для девочек