fbpx

Հոգեբանական փաստ, որը առկա է ձեր մեջ, բայց որի գոյության մասին չգիտեիք

Ներկայացնում ենք հետաքրքրաշարժ և օգտակար մի հոդված, որում Ձեզ կներկայացվի մարդու հոգեբանության հետաքրքիր մի փաստ: Հնարավոր է դրա գոյության մասին դուք նույնիսկ գլխի չէիք ընկնում:

Մարդու հոգեկանը մնում է ամենաչբացահայտված հանելուկներից մեկը աշխարհում:

Չնայած գիտնականները բազմաթիվ հետաքրքիր մարդկային հոգեբանական փաստեր են բացահայտել և նույնիսկ ելնելով որոշակի օրենքներից, կարողանում են կանխատեսել մեր գործողությունները, բայց շատ բաներ դեռևս մնում են չբացահայտված:

Արդյոք գիտե՞ք, որ տառապում եք «անուշադրության կուրությամբ»։ Չե՞ք հավատում։ Ահա այս հետաքրքիր փաստին է նվիրված մեր այս հոդվածը, որը կօգնի, որպեսզի ավելի լավ ճանաչեք ինքներդ ձեզ:

Եվ այսպես.

Դուք տառապում եք «Անուշադրության կուրությամբ»

Եթե դուք ոչինչ չեք լսել «անտեսանելի գորիլա» փորձի մասին, դիտեք հետևյալ տեսանյութը: Դուք պետք է հաշվեք սպիտակ շապիկով խաղացողների պասերի քանակը (դուք պարտադիր պետք է դիտեք տեսանյութը, նախքան ընթերցելը հոդվածի շարունակությունը).

Սա վառ օրինակն է այն բանի, ինչին անվանում են «անուշադրության կուրություն»: Միտքը կայանում է նրանում, որ երբ մենք կենտրոնացած ենք որոշակի խնդրի վրա՝ հաճախ կույր ենք և չենք տեսնում այնպիսի բաներ, որոնք տեղի են ունենում հենց մեր «քթի տակ»:

Տվյալ դեպքում, գորիլայի հագուստով մարդը անցնում է խաղացողների խմբի միջով, կանգնում է և գնում: Մասնակիցները, որոնք զբաղված են պասերի քանակը հաշվելով, շատ հաճախ նույնիսկ չեն էլ նկատում գորիլային: Ավելին, նրանք, ովքեր գիտեն գորիլայի մասին, դառնում են էլ ավելի անուշադիր և բաց են թողնում մյուս փոփոխությունները (օրինակ, վարագույրների գույնի փոփոխությունը և աղջիկներից մեկի հեռանալը):

Հետաքրքիր էր այնպես չէ՞: Անձամբ մեր խմբագրության անդամները իրենց վրա փորձարկեցին և նկատեցին որ բոլորն էլ տառապում եմ «անուշադրության կուրությամբ», իսկ դո՞ւք…

©Այլ կայքերում արտատպումներ կամ հեռուստառադիո ընթերցումներում մեջբերումներ անելիս կայքի համաձայնությունը պարտադիր է: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հոգեբանական փաստ, որը առկա է ձեր մեջ, բայց որի գոյության մասին չգիտեիք
Քրքումի լիմոնադ՝ ընկճախտի դեմ (տեսանյութ)