Google-ի Google X մասնաճյուղի «գաղտնի լաբորատորիաների» աշխատակիցները հաստատեցին այն լուրը, որ իրենք աշխատում են հավելյալ «իրականություն ապահովող» «խելացի» ակնոցների ստեղծման վրա: Ցուցադրելով սարքավորման սկզբնական դիզայնը և նրա օգտագործման տարբերակները նրանք խնդրել են Google+ սոցիալական ցանցի այցելուներին հայտնել իրենց կարծիքը և առաջարկություններ անել:
Project Glass-ի (այսպես է պրոյեկտի անունը) գոյության մասին, որի մասին լուրերը տարածվեցին տարվա սկզբին, ներկայացուցիչները հաստատեցին Google+-ում իրենց գրառման մեջ: Այնտեղ տեղադրված են բավական էլեգանտ սարքի լուսանկարներ և տեսանյութ: Տեսանյութում ցուցադրվում է թե ինչպես կարելի է տեսականորեն օգտագործել այս սարքը: Ըստ էության այն ամբողջովին փոխարինում է սմարթֆոններին, բայց այն տարբերությամբ, որ ձեռքերը ազատ են մնում:
Ակնոցները կարողանում եմ մտնել համացանց, հաղորդել եղանակի տեսությունը, հասկանում են ձայնային հրամաններ, կարողանում են քաղաքում հետյոտնային ճանապարհները գծել և ցուցադրել, երաժշտություն նվագել, լուսանկարել, ստանալ և ուղարկել հաղորդագրություններ և տեսազանգեր: Ըստ The New York Times-ի աղբյուրների Google-ը արդեն ունի այս սարքի աշխատող պրոտոտիպը: