Պոզիտիվ մարդիկ ավելի գրավիչ և վստահելի են, նրանց հետ ցանանում ես շփվել և ժամանակ անցկացնել: Նրանք միշտ քեզ կաջակցեն և կտան արժեքավոր խորհուրդներ: Դուք նույնպե՞ս ցանկանում եք լինել նրանց շարքերում: Ձեզ մոտ դրական մտածելակերպ զարգացնելու համար՝ դուք պետք է փոխեք ձեր վերաբերմունքը կյանքին և զարգացնեք ձեր մոտ նոր սովորություններ:
Ինչի՞ց սկսել
Նախ պետք է ձերբազատվել նեգատիվ մտքերից: Ամեն անգամ, երբ դուք որսում եք ձեզ բացասական մտքերի վրա՝ պետք է անմիջապես դադարել: Մի թույլատրեք վախերին և ֆոբիաներին ղեկավարել ձեզ:
Եթե հիվանդացել եք, ապա պետք չէ կենտրոնանալ այն բանի վրա, թե որքան վատ եք զգում և առավել ևս պետք չէ ինքներդ ձեզ անբուժելի ախտորոշումներ անել: Փորձեք փոխել ձեր մտքերը ավելի դրական ձևակերպված մտքերով: «Ես անպայման կառողջանամ», «ես սկսում եմ ավելի լավ զգալ ինձ» և նմանատիպ այլ մտքերը տարբերում են պոզիտիվ մարդուն: Այսպիսի մեթոդը կարելի է կիրառել յուրաքանչյուր իրավիճակում:
Երբ դուք կսովորեք ձերբազատվել բացսական մտածելակերպից, կարելի է սկսել ձևավորել սեփական վարքում որոշ սովորություններ, որոնցով օժտված են դրական տրամադրված մարդիկ:
1. Ոչ պետքականը մնում է անցյալում
Պոզիտիվ մարդիկ իրենց դառը փորձն ու անհաջողությունները թողնում են անցյալում: Պետք չէ զբաղվել ինքնախարազանմամբ և ափսոսալ այս կամ այն բանը լինելու կամ չլինելու համար: Պետք է ուղղակի սովորել անցյալի սխալների վրա և առաջ շարժվել:
2. Մարդամոտությունն առաջին հերթին
Պոզիտիվ մարդիկ միշտ շատ մարդամոտ են և սիրում են նոր ծանոթություններ ձեռք բերել: Նրանք տարբերվում են իրենց անկեղծությամբ և գթասրտությամբ:
3. Մի սպասեք հրաշքի, ստեղծեք այն ինքներդ
Գոյություն ունի մի լավ արտահայտություն․ «Ցանկանո՞ւմ ես փոխել աշխարհը՝ սկսիր քեզանից»: Հենց այդ պատճառով պետք չէ նստել և սպասել թե երբ է հաջողությունը դեպի ձեզ թեքվելու: Գործեք հենց հիմա և այստեղ, որպեսզի կյանքը փոխեք դեպի լավը:
4. Մոտիվացրեք ձեզ
Մոտիվացիան կօգնի հաղթահարել յուրաքանչյուր խնդիր: Մի արդարացրեք ձեզ, երբ չեք կարողանում ինչ-որ բան հաղթահարել: Զարգացրեք ձեր պոտենցիալը և այդ ժամանակ հաստատ կհասնեք դրված նպատակին:
5. Հաճախ ժպտացեք
Ժպիտը ձգում է մարդկանց: Եթե ձեզ հետ տեղի է ունեցել ոչ մեծ անհաջողություն, ապա վերաբերվեք դրան հումորով կամ իրոնիայով: Կյանքի առանձին պահերին պետք է ավելի պարզ մոտենալ:
6. Պայքարեք ձեր վախերի դեմ
Սովորաբար սեփական վախերի պատճառով մարդիկ ապրում են տաղտկալի և միօրինակ, որովհետև վախենում են որևէ նոր բանից: Հրաժարվեք նախապաշարմունքներից և փորձեք այն, ինչի մասին արդեն վաղուց երազում եք:
7. Զարգացրեք կենսունակությունը
Մեր կյանքը հագեցած է դժվարություններով, իսկ դրանք հաղթահարելու համար պետք է լինել անհավանական կենսունակ: Պետք չէ անընդհատ բողոքել և մեղադրել ինչ-որ մեկին սեփական անհաջողություններում: Փորձեք կառավարել իրավիճակը և փնտրել պրոբլեմի լուծման ճանապարհներ:
Երբեմն դժվար է փոխել սեփական վարքն ու սովորությունները: Բայց մտածեք արդյունքի մասին՝ պոզիտիվ մտածելակերպը ազդում է մեր ապագայի վրա և օգնում է հասնել դրված նպատակներին: