Հրաշալի առակ այն մասին, թե ինչի է ունակ նույնիսկ մեկ փոքրիկ խոսքը։
Մի անգամ պրոֆեսորը պատմում էր խոսքի հիպնոսացնող ուժի մասին: Վերջին շարքերից մեկը բացականչեց.
– Դու հիմարություններ ես դուրս տալիս, արդյո՞ք սուրբ կդառնաս, եթե անընդհատ կրկնես «Աստված, Աստված, Աստված…», արդյոք կդառնա՞ս մեղավոր, եթե անընդհատ կրկնես «մեղք, մեղք, մեղք…»:
– Տեղդ նստի՛ր այլանդակ, – խոսքը կտրում է պրոֆեսորը:
Պրոֆեսորի այս խոսքերից, բղավող մարդուն պատում է կատաղությունը: Նա ջղայնացած սկսում է հայհոյել և բավական ժամանակ է պահանջվում, որպեսզի նա ուշքի գա:
Զղջացողի տեսքով պրոֆեսորը ասում է.
– Ներեցեք ինձ… , ես չափից շատ տաքացա: Ի սրտե ներողություն եմ խնդրում իմ աններելի արարքիս համար:
Աշակերտը մի անգամից հանգստանում է:
– Ահա՛ և քեզ պատասխան, – շարունակում է պրոֆեսորը: Մեկ բառից դու մի անգամից դուրս եկար հուներիցդ, մեկ բառից կատաղությունը պատեց քեզ, իսկ մեկ այլ ուրիշ բառից դու մի անգամից հանգստացար: