fbpx

Ի՞նչ անել, երբ Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և համակարգիչը անջատվում

Սկսեմ մի փոքր նախաբանից: Այս վերջին մի քանի ամիսը իմ համակարգիչը դարձել էր բառիս բուն իմաստով տպագրական մեքենա: Ոչ մի լուրջ գործ չէի կարողանում անել համակարգչիս վրա: Հենց մի փոքր ծանրաբեռնում էի համակարգչիս պրոցեսորը՝ այն տաքանում էր, ջերմաստիճանը հասնում էր մինչև 120 oC և համակարգիչը անջատվում էր: Ինչ ասես որ չփորձեցի՝ էլ ջերմամածուկի (թերմոպաստա) թարմացում, էլ բլոկում հավելյալ հովացուցիչների ավելացում, էլ փոշու մանրակրկիտ հեռացում, էլ պրոցեսորի վրա եկող հոսանքի իջեցում BIOS-ից: Ոչինչ չէր օգնում: Ամենահասարակ սոցիալական խաղ նույնիսկ խաղալու դեպքում՝ այն սարսափելի տաքանում և անջատվում էր: Եվ ահա երկար փնտրտուքներից և փորձարկումներից հետո վերջապես կարծես թե գտա լուծումը և այժմ իմ պրոցեսորի առավելագույն ջերմաստիճանը չի անցնում 75 oC-ից:

Ահա ուզում եմ կիսվել այդ «գաղտնիքով», որպեսզի նման պրոբլեմների դեպքում դուք նույնպես երկար փնտրտուքների մեջ չընկնեք: Միգուցե ինչ որ մեկին և պետք կգա:

Եվ այսպես, եթե Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և արդյունքում համակարգիչը անջատվում է պետք է անել հետևյալ քայլերը.

  1. Ստուգում եք բոլոր հովացուցիչների աշխատանքը, եթե չի աշխատում որևիցե մեկը՝ բնականաբար փոխում եք
  2. Թարմացնում եք պրոցեսորի և ալյումինե ջերմակլանիչի միջև քսված ջերմամածուկը (հարկավոր է քսել շատ բարակ շերտով և ոչ մի դեպքում հաստ)
  3. Մաքրում եք հովացուցիչների և ալյումինե ջերմակլանիչի փոշիները (մանրակրկիտ):

Եթե այս քայլերից հետո ձեր համակարգիչը միևնույնն է անջատվում է՝ կատարում ենք իմ գտած մեթոդը.

Բացում ենք կառավարման վահանակը (control panel) ընտրում հոսանքի հատկությունները (power options և հերթականությամբ անում այն քայլերը որոնք նշված են ներքևի նկարների շարքում.

1. Ընտրում եք Ձեր մոտ նշված պլանի change plan settings-ը.

2. ընտրում ենք chang advancer power settings

3. processor power managment-ում ընտրում ենք մինիմում եզրը և 5%-ից իջեցնում մոտ 3%.

4. Նույն processor power managment-ում ընտրում ենք առավելագույն (մաքսիմում) եզրը և 100%-ից իջեցնում մինչև մոտ 80%.

Ահա և վերջ: Ի՞նչ արեցինք: Ըստ էության մենք մեծացրեցինք պրոցեսորի էլեկտրախնայողությունը և հետևաբար պրոցեսորը ավելի քիչ հոսանք կպահանջի, որի հետևանքով էլ ավելի քիչ կտաքանա:

Այսքանը, հույս ունեմ, որ ինչ որ մեկին պետքական կլինի այս իմ առաջարկած մեթոդը:

 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ անել, երբ Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և համակարգիչը անջատվում
7 զարմանահրաշ ռոբոտներ (վիդեո)