Օգտակար խորհուրդներ, որոնց հետևելով Դուք Ձեզ շատ ավելի լավ կզգաք.
Փորձիր գիշերները չուտել
Փորձիր գիշերները չուտել և քնել սոված փորին: Եվ 1-2 շաբաթվա ընթացքում դու կսկսես տեսնել լուսավոր և թեթև երազներ: Իսկ առավոտյան կարթնանաս թարմ և լավ տրամադրությամբ:
Փորձիր կերակուրի մեջ չավելացնել երկու համեմունք
Փորձիր կերակուրի մեջ չավելացնել երկու համեմունք՝ աղ և պղպեղ, և կտեսնես, որ կարելի է կշտանալ 2-3 անգամ պակաս սնունդով և 1-2 շաբաթվա ընթացքում կնկատես, որ մարմինդ այլևս չի ուռում, իսկ մեկ ամսից դու բավական կնիհարես:
Փորձիր չխմել լիմոնադներ և գազավորված ըմպելիքներ
Փորձիր չխմել լիմոնադներ և սիրելի գազավորված ըմպելիքները, և կտեսնես, թե որքան համեղ է ջուրը և որ ծարավը հագեցնելու համար շատ անգամ քիչ բան է հարկավոր:
Փորձիր չխմել թեյ և սուրճ
Փորձիր մեկ շաբաթվա ընթացքում չխմել թեյ և սուրճ, և կտեսնես, որ քեզ ամեն ինչ ուրախացնում է, որ հեշտ և խորն ես քնում, որ հարթվել են դեմքիդ կնճիռները և որ նյարդայնությունը նվազել է:
Փորձիր քայլել և նստել ուղիղ մեջքով
Փորձիր մեկ շաբաթ քայլել և նստել ուղիղ մեջքով, և կտեսնես որքան է բարելավվել հիշողությունդ և որքան արագ կարող ես կողմնորոշվել:
Փորձիր քնելուց առաջ անջատել հեռուստացույցը
Փորձիր քնելուց 2 ժամ առաջ անջատել հեռուստացույցը և համակարգիչը և դու կսկսես տեսնել ցանկալին և ստեղծագործական իմպուլսները:
Փորձիր հեռախոսով զրուցել միայն գործերից
Փորձիր 2 շաբաթ, հեռախոսով զրուցել միայն երբ գործ կա, և կտեսնես, որ օրը ունի 36 ժամ:
Փորձիր ծխախոտի փոխարեն ձեռքդ վերցնել խնձոր
Փորձիր ամեն անգամ ծխախոտ վերցնելու փոխարեն ձեռքդ վերցնել խնձոր / մանդարին/ նարինջ/ բանան կամ խմել 1 բաժակ ջուր և երկու շաբաթ հետո դու քեզ ավելի ամուր, դիմացկուն և ուժեղ կզգաս:
Փորձիր պառկել խոտերին
Փորձիր պառկել խոտերին, ծառերի մեջ, հեռու ավտոմեքենաներից, չամաչելով մարդկանցից, և դու քո ներսում կլսես այդքան սպասված լռությունը: