fbpx

Էքսկուրս Playboy-ի հիմնադրի $200 միլիոն արժողությամբ ապարանքներով

2012թ. Playboy-ի հիմնադրի ճոխ առանձնատանը, որի արժեքը գնահատվում է 200 միլիոն ԱՄՆ դոլար, հայտնվեց նոր տիրուհի՝ շատերի կողմից այդքան ատելի, միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր այդ մարդու երիտասարդ կինը: Գինը նշանակեց ինքը՝ Հեֆները, երբ որոշեց տունը վաճառքի հանել միակ պայմանով՝ նա և իր կինը կարող են բնակվել այդ տանը մինչև մահ:

Դա իրոք գլուխգործոց է, այլ ոչ թե միայն առանձնատուն: Վերջերս այս հսկայական կայսրության հիմնադրի կինը որոշեց իրականացնել մեծ վիդեոէքսկուրս տնով մեկ, որում նկարահանվել է սկանդալային Girls Next Door ռեալիթի շոուն, մասնակցությամբ՝ հենց Հեֆների և նրա ընկերուհիներ Քենդրի Ուիլկինսոնի և Հոլի Մեդիսոնի: Եթե դուք տեսել եք թեկուզ մի քանի էպիզոդ, ապա այս տան ճոխ ինտերիերը ձեզ հաստատ ծանոթ է: Մինչև հիմա նրանում չի կատարվել և ոչ մի փոփոխություն:

Բայց եթե այս հսկա ապարանքները տիրոջ նախկին ընկերուհիների սրտով չէին, 30 ամյա Քրիսթալ Հարիս Հեֆները, ի տարբերություն նրանց, իրեն այստեղ հրաշալի է զգում: Մասնավորապես նա շատ է սիրում խաղային սենյակը՝ ձևավորված այս տան համար ավանդական «հեֆցենտրիկ» ոճով, նաև հատուկ վանդակը, որում բնակվում են կապիկներ:

Առանձնատան կառուցումը ավարտվել է 1927 թ.: Մինչ հիմա այդ տանը այնքան քանակությամբ կանայք են եղել, որքան չի եղել աշխարհի և ոչ մի տանը:

Քրիսթալը սիրալիորեն առաջարկում է նկարահանող խմբին այս խելահեղ վայրում զգալ իրենց ինչպես տանը և ցուցադրում է ճոխ գլխավոր սենյակը: Հենց այս սենյակից է բացվում առանձնատան մնացած սենյակներ տանող դռները: Այն դիմավորում է հյուրերին բնական փայտով երեսպատված պատերով և պալատական ոճի հրաշալի կահույքով:

Պատերին փակցված են Հյու Հեֆների զանազան պատկերներ, որոնց մեջ հատուկ ուշադրություն է գրավում մեկը՝ նրանում տան տերը պատկերված է օրիգինալ, անվանական գիշերազգեստով: Անկյունում տեղադրված է միլիարդատերի օրիգինալ արձանը, աչքի չզարնող սեղանին՝ գլոբուս է, հարսանեկան լուսանկար և դեկորատիվ արձանիկ՝ ամենահայտնի «նապաստակի», «Ո՞վ դավաճանեց Ռոջեր ճագարին» ֆիլմի գլխավոր հերոսուհի Ջեսիկա Ռեբբիթի արձանիկը:

Իսկ ահա հարսանեկան լուսանկարը՝ 90-ամյա Հյուն և 30-ամյա Քրիսթալը իրոք երջանիկ են (դեկտեմբեր 2012թ.): Ի դեպ, նրանց համար, ով չի հավատում նրանց զգացմունքների մաքրությանը՝ Հեֆները չի հիշատակել և ամենային հավանականությամբ չի էլ պատրաստվում հիշատակել կնոջը իր կտակում: Բայց դա չի խանգարում նրանց ապրել ուրախ և երջանիկ:

Girls Next Door-ի մասնակից աղջիկները և համատեղության կարգով՝ նախկինները: Հնարավոր չէ առանց դրա…

Անձնական կինոսրահ՝ ուղղակի երազանք է: Հենց այստեղ են հաճախ հավաքվում զույգի հյուրերը, որպեսզի վայելեն հին, բոլորի կողմից սիրված ֆիլմերը:

Հանգստի ամենասիրելի վայրը՝ համր ֆիլմի դիտման ընթացքում հյուրերին և տերերին զբաղեցնում է հրավիրված դաշնակահարը:

Հարմարավետ տեղավորվելը շատ հեշտ է՝ այս սենյակում այնքան բարձ կա, որ բոլոր ցանկացողները կարող են հանգիստ տեղավորվել տան տիրոջ ոտքերի մոտ:

Եկավ ժամանակը բացահայտել տան գաղտնիքներից մեկը:

Սեղմում ենք լավ թաքցված կոճակը և հայտնվում ենք ուղիղ աստիճաններին, որը տանում է գինիների համար նախատեսված գաղտնի մառան՝ այստեղ Հեֆները պահում է նրբագույն լիկյոր և նրա կողմից այդքան սիրված Jack Daniels:

Այս մառանում ամեն ինչ կոլեկցիոն է, չափազանց թանկարժեք, իսկ կոլեկցիան՝ հավաքվում է արդեն մի քանի տասնամյակ և հաշվարկվում է հարյուրավոր շշերով:

Գրադարանի ինտերիերը կարելի է դասականի և ճոխության խառնուրդ անվանել՝ թանկարժեք կաշվե կահույք, հրաշալի գրքեր…

Տիրոջ աշխատասենյակի թագավորական շիկը՝ իհարկե այստեղ նույնպես անհնար է առանց դիմանկարի:

Եվ առանց նարդու սեղանի:

Հրաշալի կազմերը թաքցնում են Playboy-ի յուրաքանչյուր հրապարակված համար:

Իսկ ահա խաղասենյակը՝ Քրիստալի սիրելի սենյակը:

Ուշադրություն դարձրեք փինբոլի սեղանների օրիգինալ ձևավորմանը:

Միսս Հեֆները չափազանց բարի է: Դրա մասին է վկայում թեկուզ նրա սերը կենդանիների հանդեպ: Որպեսզի կապիկները չտխրեն, նա հաճախ գալիս է նրանց հետ խաղալու և նույնիսկ չարաճճիներին թույլ է տալիս բարձրանալ իր վրա:

Հյու Հեֆների առանձատունը ապշեցնում է իր ճոխությամբ, ինտերիերի օրիգինալ ձևավորմամբ և հիշողությունների այնպիսի քանակով, որով կարող են հպարտանալ շատ քիչ տներ: Սա այն առանձնատներից է, որոնցում, ինչպես ասում են, կա հոգի, սեփական ոճ և բնավորություն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Էքսկուրս Playboy-ի հիմնադրի $200 միլիոն արժողությամբ ապարանքներով
Համաձայն գիտության՝ կանացի այսպիսի կազմվածքն է ամենաշատը դուր գալիս տղամարդկանց