Peugeot Onyx-ը համարվում է ամենագեղեցիկ ավտոմեքենաներից մեկը: Այն առաջին անգամ, որպես կոնցեպտ, ցուցադրվել է 2012թ. Փարիզի ավտոսրահում: Ավտոմեքենայի արտաքինը պատրաստված է պղնձից և ածխամանրաթելերից: Այն համալրցած է 3,7լ V8 դիզելային շարժիչով (600 ձիաուժ) և նաև էլեկտրաշարժիչով (80 ձիաուժ): Peugeot Onyx-ը խենթացնում է ոչ միայն իր պարամետրերով այլ նաև հիասքանչ ֆուտուրիստիկ դիզայնով: