fbpx

Ինչպես է չափազանց բարությունը սովորեցնում վերաբերվել Ձեզ ինչպես դատարկ տեղին

Մանկուց մեզ սովորեցնում են չարին չարով չպատասխանել: Մեզ ասում են, որ չարին բարով արձագանքենք: Մեզ սովորեցնում են, որ բարությունը՝ կոնֆլիկտը հարթելու լավագույն միջոցն է, որովհետև սերը միշտ պետք է հաղթի:

Սակայն հոգեբան Քլիֆոր Լազարուսի խոսքերով, այդպիսի վարքը ընդամենը հաղորդում է Ձեզ վիրավորողին այն մասին, որ հենց հատկապես ագրեսիա դրսևորելով Ձեր նկատմամբ՝ նա կարող է հասնել իր ուզածին:

Դա ունի իր տրամաբանական բացատրությունը՝ այսպես կոչված Էֆեկտի օրենքը: Այն հանգում է նրան, որ մարդիկ ձգտում են կրկնել այն վարքի տեսակը, որը թույլ է տալիս բավարարել իրենց պահանջարկը, և հակառակը՝ խուսափում են գործողություններից, որոնք չեն բերում ցանկալին: Այսինքն, եթե դուք բացառապես լավ վերաբերվեք մարդուն, ով անընդհատ իրեն կոպիտ է պահում, դուք ուղղակի ցույց կտաք նրան, որ նրա անհանդուրժելի վարքը Ձեզ մոտ սեր է ծնում․․․ Այլ կերպ ասած, անընդհատ բարություն դրսևորելով ի պատասխան կոպտությանն  ու ագրեսիային, դուք կարծես խրախուսում եք մարդուն շարունակել իրեն այդպես անվայելուչ դրսևորել:

Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, որ դուք ամեն անգամ պետք է դուրս գաք Ձեր համբերության սահմաններից, երբ մարդն անընդունելի կերպով է իրեն դրսևորում: Բայց այնուամենայնիվ շատ կարևոր է հիշել, որ դուք երբեմն չափից շատ եք բարի լինում: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս՝ շատ կարևոր է ժամանակին ասել դա:

Հաճախ այնպես է պատահում, որ մարդու, ով բոլորի հետ և միշտ բարի է, ուղղակի ցանկանում է ամեն գնով խուսափել կոնֆլիկտից: Սակայն պետք չէ դա անել: Խոսքը նրանում չէ, որ ի պատասխան կոպտությանը դուք պետք է «անասնաբար» Ձեզ դրսևորեք: Բայց եթե անհրաժեշտություն է առաջանում, պետք է պատասխանել: Դուք պետք է կարողանաք պաշտպանել ինքներդ Ձեզ, նույնիսկ եթե կսկսվի կիոնֆլիկտ, որից այդքան շատ եք խուսափում:

Հիշեք այն մասին, որ․ «Երանելի են հեզերը, քանի որ նրանք են ժառանգելու Երկիրը»:

Սակայն այս աստվածաշնչյան պատվիրանը բոլորովին չի նշանակում, որ դուք անընդհատ պետք է դեմ տաք Ձեր երկրորդ այտը՝ ապտակելու համար: Եթե դուք անընդհատ այդպես վարվեք, ապա շատ շուտով Ձեր ամբողջ դեմքը կպատվի վերքերով և կապտուկներով:

Ինչպե՞ս խրախուսել լավ վերաբերմունք դեպի Ձեզ և թույլ չտալ, որպեսզի մարդիկ Ձեր հանդեպ իրենց կոպիտ և ագրեսիվ դրսևորեն․

1. Մի խրախուսեք մարդկանց Ձեր հանդեպ վարվել այնպես, ինչը Ձեզ մոտ անհարմարավետության զգացում է առաջացնում:

2. Դերասան Ալան Ալդան բավական արժեքավոր խորհուրդ է տալիս այս առումով․ «Ազնիվ եղեք շրջապատի հանդեպ, բայց պահեք հարաբերությունները մարդկանց հետ ուղիղ այնքան, քանի դեռ նրանք էլ Ձեզ հետ են ազնիվ»:

3. Սովորեք պատասխանել և խելացիության սահմաններում պնդել Ձերը:

4. Մի խրախուսեք Ձեր հանդեպ լպիրշությունը:

5. Եթե ինչ-որ մեկը Ձեր հանդեպ իրեն կոպիտ և անընդունելի է դրսևորում, ասեք դրա մասին: Պետք չէ ի պատասխան ժպտալ և ձևացնել, որ ամեն ինչ կարգին է:

Մտածեք լավ բաների մասին, գործեք ճիշտ, ապրեք դրական էմոցիաներ: Թող ամեն ինչ Ձեզ մոտ լավ լինի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինչպես է չափազանց բարությունը սովորեցնում վերաբերվել Ձեզ ինչպես դատարկ տեղին
Հենրի Ֆորդի 18 կարկառուն մեջբերումները