Լավ չեմ հիշում 2007թ. էր թե 2008թ. ես խաղում էի իմ ամենասիրած ֆուտբոլային սիմուլյատոր EA FIFA-ն: Բայց օրերից մեկ օր ուզեցի տեսնել նաև թե Konamy-ի PES (Pro Evalution Soccer)-ը իրենից ինչ է ներկայացնում: Եվ երբ ես PES-ով խաղացի իմ առաջին խաղը, այլևս վերացավ ցանկություն վերադառնալ FIFA-ին: Որովհետև ըստ իս PES-ը ավելի բնական էր, ավելի մոտ իրական ֆուտբոլին, բայց ուներ մեկ բացասական կողմ: Ես FIFA-ում շատ էի սիրում խաղալ Manager ռեժիմով, իսկ PES-ի մեջ այն բացակայում էր: Սակայն այն ինձ չխանգարեց, որպեսզի մնամ հավատարիմ PES-ին:
Ահա արդեն 2012թ. է և ուղիղ երկու ամիս հետո, ըստ ավանդույթի՝ հոկտեմբերին լույս կտեսնի PES 2012-ը, որի դեմո տարբերակը արդեն իսկ պաշտոնապես թողարկվել է և այն կարող եք բեռնել այստեղից:
Խոստումները բավական հուսադրող են: Նրա մեջ վերջապես ներառվել է Manager ռեժիմը (Team Manager), ասեմ ավելին, բացի մարզիչ լինելուց, այժմ նաև այնտեղ կա ռեժիմ, որում Դուք հանդես կգաք ակումբի տիրոջ կարգավիճակով: Այն կոչվում է Club Boss:
Մի խոսքով անհամբեր սպասում ենք հիմնական տարբերակի թողարկմանը: Իսկ մինչև այդ նայում ենք PES 2012-ի դեբյուտային թրեյլերը (ռուսերեն թարգմանություն).