Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը People ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ամսագրի կայքում:
47-ամյա ամերիկուհին, ով մեծ ճանաչում է գտել «Ընկերները» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, նշել է, որ շատ ուրախ է ամսագրի ընտրությամբ: «Դա շատ հուզումնալի, պատանեկան զգացողություն է», – կիսվել է Էնիսթոնը:
Ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում միշտ գեղեցիկ տեսք ունենալ: Նրա խոսքով` ոչ մի գաղտնիք չկա. նա պարզապես մարզվում է շաբաթը 6 օր և հետևում է սննդակարգին:
Աղբյուրը՝ tert.am