Կարդացեք լրագրող Մանե Պապյանի հորս մասին հոդվածը.
Երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, և մարտի դաշտ գնալու հարցը բարձրացավ, համալսարանի մի խումբ դասախոսներ, որոնց շարքում էր քիմիկոս Հելբիկ Հակոբյանը, դիմումներ գրեցին պատերազմ գնալու համար: Սակայն նրանց մերժեցին. դեռ ժամանակը չէր:
Եվ սկսվեց մեկ այլ պատերազմ, բայց ոչ մարտի դաշտում: Արցախյան պատերազմի սկզբում հայ զինվորները չունեին հաղթանակի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ զենքը: Զինամթերքի ներկրում հնարավոր չէր իրականացնել, և սկսվեց զինամթերքի տեղական արտադրություն:
Պատերազմի տարիներին Մոսկվայում այրման պրոցեսների հետազոտման լաբորատորիայի ղեկավար Հովհաննես Դավթյանի աջակցությամբ պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում ստեղծվեց լաբորատորիա, որի ղեկավարն էր քիմիայի ամբիոնի դասախոս, գիտաշխատող Հելբիկ Հակոբյանը:
Շարունակությունը կարդացեք այ ԱՅՍՏԵՂ
Կարող եք կարդալ նաև հորս մասին իմ գրած գրառումը այստեղ