fbpx

Ինչի՞ համար է նախատեսված Pause Break ստեղնը

Այսօր նամակ ստացա: Գրում էր ինձ Վարդուհին: Նա ուզում էր իմանալ թե ինչի՞ համար է նախատեսված համակարգչի ստեղնաշարի վրա գտնվող «Pause Break» ստեղնը: Եվ այսպես պատասխանում եմ.

«Pause Break»-ը նրա համար է, որպեսզի, երբ համակարգիչը նոր եք միացնում, համակարգի բեռնման ընթացքում կանգնեցնի պրոցեսը, ևս մեկ անգամ սեղմելուց շարունակվի բեռնումը:

Այլ կերպ ասած. իրական ժամանակում DOS-ի տակ այս ստեղնը օգնում է կանգնեցնել կամ շարունակել DOS ծրագրերի աշխատանքի պրոցեսը: Այդ նույն սկզբունքով է աշխատում նաև Windows-ի բեռնող ծրագիրը: Windows-ի բեռնման ընթացքը կարելի է այս ստեղնի միջոցով կանգնեցնել և հետո շարունակել: Օրինակ դա պետք է գալիս այն ժամանակ, երբ պետք է տեսնել բեռնման ընթացքում ի՞նչ է գրել համակարգիչը, որը շատ արագ է անհետանում:

Նաև «win+Pause Break» ստեղների համադրությամբ կարելի է կանչել համակարգի հատկությունների պատուհանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչի՞ համար է նախատեսված Pause Break ստեղնը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 ամենազգացմունքային և կրքոտ նշանները