fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Պաուլո Կոելյոի 20 մեջբերում, որոնք կհանգստացնեն տանջված հոգիներին

Պաուլո Կոելյոի 20 մեջբերում, որոնք կհանգստացնեն տանջված հոգիներին

«Կյանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ յոթ անգամ ընկնես և ոտքի կանգնես ութ անգամ»

«Ալքիմիկոսը»

Երբ մենք սիրում ենք, մենք միշտ ձգտում ենք դառնալ ավելի լավը, քան կանք: Երբ մենք ձգտում ենք դառնալ ավելի լավը, քան կանք՝ մեր շուրջբոլորը նույնպես դառնում է ավելի լավը:

«Ալքիմիկոսը»

Եթե պետք է լինի ցավ, թող նա շուտ գա: Որովհետև ես ունեմ մի ամբողջ կյանք և ես պետք է այն ապրեմ որքան հնարավոր է լավ:

«Ռիո Պրեդայի ափին ես նստեցի և լաց եղա»

Սպասելը ցավոտ է: Մոռանալը ցավոտ է: Բայց չիմանալ ինչ անել՝ տառապանքներից վատագույնն է:

«Ռիո Պրեդայի ափին ես նստեցի և լաց եղա»

Եթե դու քայլես միայն արևային օրերին, դու երբեք չես հասնի նպատակիդ:

«Անանուն»

Ամենապարզ բաները, ինչպես նաև ոչ սովորական բաները կարող է տեսնել միայն իմաստունը:

«Ալքիմիկոսը»

Երբ ինչ-որ մեկը հեռանում է՝ դա այն պատճառով է, որ ինչ-որ մեկը գալիս է:

«Զաիր»

Ինչ էլ որ նա անի, յուրաքանչյուր մարդ աշխարհում զբաղեցնում է գլխավոր դերն աշխարհի պատմության մեջ: Եվ սովորաբար նա այդ մասին չգիտի:

«Ալքիմիկոսը»

Միայնությունը սովորեցրել է մեզ, թե ինչպես ապրել այլ մարդկանց հետ: Բարկությունը ցույց է տվել աշխարհի հավերժական արժեքը: Տաղտկությունը ընդգծել է արկածների և ինքնաբուխության կարևորությունը: Լռելը սովորեցրել է մեզ պատասխանատու կերպով օգտագործել բառերը: Հոգնածությունը՝ որպեսզի մենք հասկանանք առույգության արժեքը: Հիվանդությունը՝ որպեսզի ընդգծի լավ առողջության օրհնությունը: Կրակը՝ որպեսզի հասկանանք ջրի արժեքը: Հողը՝ որպեսզի հասկանանք օդի արժեքը: Մահը՝ որպեսզի ցույց տա մեզ կյանքի կարևորությունը:

«Լույսի մարտիկի գիրքը»

Մի տրվիր վախերիդ: Այլապես չես կարողանա խոսել սրտիդ հետ:

«Ալքիմիկոսը»

Ես կարող եմ ընտրել՝ կամ լինել աշխարհի զոհը, կամ էլ գանձեր որոնող ճանապարհորդ: Հարցը միայն նրանում է, թե ինչպես եմ ես նայում իմ կյանքին:

«11 րոպե»

«Կյանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ յոթ անգամ ընկնես և ոտքի կանգնես ութ անգամ»

«Ալքիմիկոսը»

Մի լսիր այն ընկերների չարացած մեկնաբանությունները, ովքեր երբեք ռիսկի չեն դիմել, բայց կարող են նկատել միայն ուրիշների անհաջողությունները:

«11 րոպե»

Մարդիկ կարող են մեկ շաբաթ դիմանալ առանց ջրի, երկու շաբաթ առանց սննդի, շատ տարիներ առանց տան, բայց միայն ոչ միայնությանը: Դա ամենավատ տանջանքն է բոլոր տանջանքներից և ամենավատ տառապանքը բոլոր տառապանքներից:

«11 րոպե»

Երբ դու ինչ-որ բան ես ցանկանում՝ ամբողջ տիեզերքը միավորվում է, որպեսզի օգնի քեզ հասնել դրան:

«Ալքիմիկոսը»

Հենց երազանքը իրագործելու հնարավորությունն է դարձնում կյանքը հետաքրքիր:

«Ալքիմիկոսը»

Մենք բոլորս ապրում ենք մեր աշխարհում: Բայց եթե նայեք աստղազարդ երկնքին, դուք կտեսնեք, որ տարբեր աշխարհները միավորվում են տարբեր աստղային կուտակումներում, համաստեղություններում և արեգակնային համակարգերում:

«Վերոնիկան որոշում է մահանալ»

Երբ ես կորցնելու ոչինչ չունեմ՝ ես ունեմ ամեն ինչ: Երբ ես դադարում եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ՝ գտնում եմ ինձ:

«11 րոպե»

Մարդիկ ցանկանում են ամեն ինչ փոխել, բայց նույն ժամանակ ցանկանում են, որ ամեն ինչ մնա առաջվա պես:

«Սատանան և սենյորիտա Պրիմը»

Դու դրախտում ես եղել, բայց չես գիտակցել: Նույն կերպ այս աշխարհի մարդիկ են՝ նրանք փնտրում են տառապանք ամենաուրախ տեղերում, որովհետև գտնում են, որ արժանի չեն երջանկության:

«Սատանան և սենյորիտա Պրիմը»

կարդացեք նաև

Բարդ ԹԵՍՏ բոլոր նրանց համար, ով այս աշխարհի մասին գիտի գրեթե ամեն ինչ

Հարգելիներս, կարծես թե մի փոքր ձանձրացե՞լ եք և չգիտե՞ք ինչով զբաղվել: Ահա Ձեզ հետաքրքրաշարժ մի թեստ՝ հետաքրքիր ու մի փոքր բարդ հարցերով, որը կստիպի...

14 ոչ բանավոր եղանակ, որոնցով տղամարդիկ ասում են, որ սիրում են

Գործողությունները միշտ ավելի խոսուն են, քան բառերը: 1. Երբ միասին եք, նա կորցնում է ժամանակի զգացողությունը Երբ միասին եք, նա այնքան ուրախ է և լավ է...

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ամենամեծ ատելությունը ծագում է նրա հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ»

Հանճարեղ գրողի 36 լավագույն մեջբերումները: Էրիխ Մարիա Ռեմարկը ամենաշատ ընթերցվող գերմանացի գրողներից մեկն է, ում կյանքը հեշտ չի դասավորվել: 18 տարեկանում նրան կանչում են ծառայության...

Երբ կորցնում ես մայրիկին, դու կորցնում ես քո հոգու մի մասը

Անփոխարինելի կորուստ: Եթե ​​կորցրել ես մորդ, ուրեմն գիտես, թե որքան ցավոտ է դա: Չնայած ժամանակի հետ ցավը մի փոքր թեթևանում է, սակայն նրա պակասությունը միշտ...

Կենդանակերպի 3 ամենաօրհնված նշանները, որոնց հովանավորում են Վերին ուժերը

Ահա կենդանակերպի 3 առավել երանելի նշանները, որոնց դժվարին իրավիճակներում միշտ օգնության են հասնում Վերին ուժերը: Մեզանից շատերը գուցե նկատել են, որ ոմանք կյանքում ավելի հաջողակ...