Հազվագյուտ կանայք են պատահում, որոնք չեն սիրում զարդեր։ Այսօր կարելի է գնել բազմապիսի և բազմաճաշակ բիժուտերիա։ Իսկ ի՞նչ կասեք դրանք ինքնուրույն, սեփական ձեռքերով պատրաստելու մասին։ Դա բոլորովին դժվար չէ և հիմա Դուք դրանում կհամոզվեք։
Ձեզ հարկավոր կլինեն
- անգլիական բուլավկաներ (քանակը կախված է Ձեր դաստակի չափսից)
- ուլունքներ
- ռետինե քուղեր (резинка)
1. Ընտրեք այնպիսի ուլունքներ, որոնք հեշտությամբ կշարվեն բուլավկայի վրա։ Գլխավորը գույները որոշելն է, նաև կարելի է համադրել տարբեր գույների և երանգների ուլունքներ: Ուլունքները շարեք բուլավկայի վրա։ Դա անելը ավելի հեշտ է հարթ մակերեսին։
2. Հարկավոր կլինի ուլունքներով զարդարել մոտ 90 անգլիական բուլավկա, որպեսզի ստացվի թևնոց։
3. Ռետինե քուղը 2 մասի բաժանեք, և ամեն մասի մեկ ծայրում քարկապ արեք։
4. Սկսվում է ամենահետաքրքիրը։ Անցկացրեք ռետինե քուղը բուլավկայի անցքի միջով։
5. Շարեք բուլավկաները, ինչպես ցույց է տրված նկարում և անցկացրեք ռետինե քուղը։ Այդպես թրնոցը ավելի կոկիկ կստացվի։
6. Երբ աշխատանքը գրեթե վերջացած է, փորձեք, արդյո՞ք թևնոցը համապատասխանում է դաստակի չափսին։
7. Կտրեք ռետինե քուղի ավելորդ մասերը։ Կանացի թևնոցը պատրաստ է։
8. Փորձարկելով տարբեր չափսերի ուլունքներ, կարելի է ստանալ բոլորովին տարբեր զարդեր։
9. Ձեր գլուխգործոցի համար կարելի է ընտրել նաև ոսկեգույն բուլավկաներ։
10. Թևնոցի պատրաստման համար կարելի է օգտագործել բոլորովին տարբեր ուլունքներ։
11. Թևնոցը կարելի է պատրաստել երեխաների հետ։ Հրաշալի ժամանց + բոնուս՝ գեղեցիկ և յուրահատուկ զարդ։
12. Ամառային զգեստապահարանի հրաշալի հավելում։
13. Նույն կերպ կարելի է պատրաստել շատ յուրահատուկ մանյակներ։
14. Համաձայնվեք, որ շատ գեղեցիկ է։