Այս աղջկա գյուտը ոչ միայն օրիգինալ է, այլ թույլ է տալիս խնայել մեծ քանակությամբ գումար և բացի դրանից՝ շատ հեշտ կարելի է պատրաստել ինքնուրույն, տան պայմաններում: Եվ այսպես.
1. Այն ամենն ինչ քեզ պետք է՝ ստվարաթղթե արկղ, խոշորացույց, սկոտչ, սկրեպ և սմարթֆոն:
2. Նկարիր խոշորացույցի չափսով շրջանագիծ արկղի վրա:
3. Կտրիր այդ շրջանագիծը:
4. Ներսի մասից ամրացրու խոշորացույցը սկոտչի օգնությամբ:
5. Ճկիր սկրեպն այնպես, որ հետո կարողանաս նրա վրա կանգնեցնել սմարթֆոնը:
6. Սմարթֆոնի էկրանի պայծառությունը մեծացրու 100%:
7. Տեղադրիր սմարթֆոնը սկրեպի տակդիրով արկղի մեջ:
8. Փակիր արկղը:
9. Այժմ դու ունես անձնական տնային պրոյեկտոր: Դու այլևս ստիպված չես լինի ֆիլմեր կամ լուսանկարներ դիտել փոքր էկրանի վրա: Դու կարող ես դա անել տան մեծ պատերից մեկի վրա: