Դիտելով այս չարագործների մանկական լուսանկարները՝ զարմանում ես, ինչպե՞ս կարող էին այս հրեշտակները վերածվել դաժան մարդասպանների: Ոչ ոք չգիտի, ազդե՞լ է արդյոք նրանց վրա դաստիարակությունը, շրջապատը կամ մեկ այլ բան, սակայն փաստը մնում է փաստ, որ նրանք մեծանալով վեր են ածվել իսկական հրեշների, ովքեր կործանել են բազմաթիվ կյանքեր:
Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային պատմության 10 ամենաատելի մարդկանց մանկական լուսանկարները:
1. Ադոլֆ Հիտլեր
Նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիր և գլխավոր գործող անձ, Երրորդ ռեյխի տոտալիտար դիկտատուրայի հիմնադիր, Նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության ֆյուրեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը:
2. Ուսամա Բեն Լադեն
«Ալ-Կաիդա» միջազգային իսլամական ահաբեկչական խմբավորման հիմնադիրն ու առաջին էմիրը, ով իր վրա վերցրեց 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 1998թ․ Աֆրիկայում ԱՄՆ դեսպանատան պայթյունների ողջ պատասխանատվությունը:
3. Բենիտո Մուսոլինի
Նացիոնալ ֆաշիստական կուսակցության առաջնորդ, աշխարհի ամենադաժան դիկտատորներից մեկը:
4. Իոսիֆ Ստալին
Սովետական քաղաքական, պետական, ռազմական և կուսակցական գործիչ, Սովետական Միության Գեներալիսիմուս: Համարվում է անցյալի ամենադաժան առաջնորդներից մեկը, ով կործանել է միլիոնավոր կյանքեր:
5. Չարլզ Մենսոն
Ամերիկյան հանցագործ, «Ընտանիք» աղանդի հիմնադիրն ու ղեկավարը, ում հրամանով, աղանդի անդամները 1969թ․ կատարել են մի շարք դաժան սպանություններ: Դատապարտվել է 9 ցմահ ազատազրկման:
6. Էյլին Ուորլսոն
Ամերիկյան սերիական մարդասպան: Դատապատվել է մահապատժի: Մահապատժի է ենթարկվել 2002թ․ հոկտեմբերի 9-ին՝ մահացու ինիեկցիայի ճանապարհով:
7. Կիմ Չեն Իր
Կորեական պետական, կուսակցական և ռազմական գործիչ, Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Մեծ Ղեկավար, ով վախի մեջ էր պահում ամբողջ երկիրը:
8. Հենրիխ Հիմմլեր
Երրորդ ռեյխի, Նացիստական կուսակցության գլխավոր գործիչներից մեկը և Էսէսի ռեյխֆյուրեր: Հիմմլերը լինելով Երրորդ ռեյխի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ համարվում է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը:
9. Անդրեյ Չիկատիլո
Սովետական սերիական մարդասպան, պեդոֆիլ, նեկրոսադիստ, նեկրոֆիլ և հանիբալ: Մեծ ճանաչում է ձեռք բերել՝ 1978-ից 1990թթ․ կատարելով 53 դաժան սպանություն՝ 7-ից 16 տարեկան 21 տղաների, 9-ից 17 տարեկան 14 աղջիկների, 18 աղջիկների և կանանց:
10․ Սադամ Հուսեյն
Իրաքյան պետական և քաղաքական գործիչ, Իրաքի նախագահ (1979-2003): Իր ռեժիմի ժամանակ կիրառվում էին կտտանքները, բռնաբարությունները, մասայական սպանությունները և քաղաքական սպանությունները: