fbpx

Պատմությունից 20 աբսուրդային փաստ, որոնց դժվար է հավատալ

Հավանաբար շատերդ եք պատմությունից լսել աբսուրդային ինչ-որ բան, այնպիսի փաստեր, որոնք հեշտությամբ կարող են սուտ թվալ: Եվ այդպիսի օրինակներ շատ են: Ահա դրանցից մի քանիսը:

1. Միջնադարում դատապարտյալները ենթարկվում էին օրդալիայի («Ատսծո դատաստան», կամ փորձություն ջրով և կրակով): Այդ փորձության տարբերակներից մեկով՝ դատապարտյալը պետք է ձեռքը մտցներ եռացող ջրի մեջ՝ եթե ձեռքը չէր այրվում, դա նշանակում էր, որ աստված պաշտպանել է այդ մարդուն և նրան բաց էին թողնում:

2. 18-րդ դարում մոտ 30 հազար երեխա և դեռահաս մասնակցում էին այսպես կոչված երեխաների խաչակրած արշավանքին, որովհետև մարդիկ հավատում էին, որ անզեն երեխաներին Աստված կպաշտպանի: Նրանցից շատերը մահացան ճանապարհին, իսկ շատերն էլ ստրկացվեցին:

3. 19-րդ դարում շատ մարդիկ վախենում էին, որ կարող են ողջ-ողջ թաղվել: Մինչև 1934 թվական որոշ ընկերություններ արտադրում էին հատուկ անվտանգ դագաղներ, որոնք հագեցած էին փրկվելկու համար անհրաժեշտ միջոցներով: Օրինակ դագաղում հանգուցյալի ձեռքը կապում էին պարան, որի մյուս ծայրը կապված էր դրսում տեղադրված զանգին:

4. Միջնադարում մոտ 600 հազար մարդ դարձել է կախարդության մեջ մեղադրանքի զոհ: Այդպիսի մեղադրանքները այդ ժամանակ շատ դժվար էր ապացուցել կամ հերքել:

5. 1909-ից մինչև 1970 թվականներ Ավստրալիայի իշխանությունները խլում էր աբորիգենների ընտանիքից հարազատ երեխաներին և տալիս որդեգրման այլ ընտանիքներ: Երեխաներին ստիպում էին մոռանալ իրենց ծագումը:

6. Հին Եգիպտոսում փարավոնների ծառաներին պատում էին մեղրով, որպեսզի ճանճերը չանհանգստացնեն իրենց տերերին:

7. Մեքսիկացի գեներալ Լոպես դե Սանտա Աննան, որն, ի դեպ, 11 անգամ դարձել է Մեքսիկայի նախագահ, մեծ շուքով կազմակերպել է իր ոտքի թաղումը, որը անդամահատել էին վիրավորումից հետո:

8. 1917 թվականին ԱՄՆ-ում Մարգարեթ Սենգերը ձերբակալվել և բանտ է ուղարկվել այն բանի համար, որ բացել է աշխարհում առաջին ծնելիությունը կարգավորող կլինիկան:

9. Ոչ անհայտ հռոմեացի կայսր Կալիգուլան այնքան շատ էր սիրում իր ձիուն՝ Ինցիտատին, որ նախ դարձրել է նրան Հռոմի քաղաքացի, իսկ հետո նաև սենատոր:

10. Nintendo ընկերությունը հիմնվել է 1989 թվականին: Այն արտադրում էր խաղային քարտեր, որոնք նկարում էին ձեռքով:

11. Կոլումբիացի Պեդրո Լոպեսը ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենադաժան մոլագար: Նա 1983 թ․ մեղավոր է ճանաչվել 83 աղջիկների սպանության համար: Նաև հայտնի որպես Հրեշ Անդը խոստովանել է ընդհանուր առմամբ 300 մարդու սպանություն: Դատապարտվել է 20 տարի ազատազրկման, տեղափոխվել է հոգեբուժարան, քանի որ ճանաչվել է անմեղսունակ և ազատ արձակվել 1998 թվականին լավ վարքի և ոստիկանության հետ համագործակցության համար: Տվյալ պահին նրա գտնվելու վայրն անհայտ է:

12. 19-րդ դարում ատամի պրոթեզները պատրաստում էին մահացած զինվորների ատամներից:

13. 19-րդ դարում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մեծ հանրաճանաչություն էր վայելում երեխաների համար նախատեսված միսիս Ուինսլոու օշարակը, որը համարվում էր երեխաների և դայակների համար անփոխարինելի օգնական: Այն օգնում էր յուրաքանչյուր ցավի դեպքում, քանի որ բաղադրության մեջ մտնում էր մորֆին և ամոնիակ: Իհարկե, ո՞ր երեխան չէր հանգստանա այդպիսի օշարակ ընդունելուց հետո:

14. 15-րդ դարում, Կանադայում մարդիկ որպես հակաբեղնավորիչ խմում էին թրմեր: Դրանց պարտադիր բաղադրիչներից մեկն էլ կուղբի ամորձիներն էին:

15. Ֆրանսիայում, էկրաններին առաջին «Աստղային պատերազմներ» ֆիլմի բարձրանալու ժամանակ դեռևս մարդկանց գիլյոտինով մահապատժի էին ենթարկում: Հենց 1977 թվականին տեղի ունեցավ գիլյոտինով վերջին մահապատիժը:

16. ԱՄՆ-ում գաղութատիրական ժամանակաշրջանում կանանց ծննդաբերության ժամանակ ոչ մի ցավազրկող չէին տալիս: Համարվում էր, որ ծննդաբերության ցավը՝ դա առաջին կնոջ՝ Եվայի մեղքերի պատիժն է:

17. Սաուդյան Արաբիայի վայրի ֆլորան ու ֆաունան ունիկալ է: Սակայն կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչների բերում են դրսից: Օրինակ բոլոր ուղտերին Սաուդյան Արաբիան ստանում է Ավստրալիայից:

18. 1950-ական թվականներին ծխախոտային ընկերությունները ծխախոտը գովազդում էին, որպես առողջության համար օգտակար:

19. Հռոմի Պապ Գրիգոր IX-րդը հավատում էր, որ կատուները սատանայի մարմնացումն են և ոչնչացնում էին նրանց: Արդյունքում առնետների քանակն այնքան մեծացավ, որ բռնկվեց բուբոնիկ ժանտախտը, որին զոհ գնացին 100 միլիոն մարդ:

20. Բրիտանիայի նախամարդիկ գանգերն օգտագործում էին որպես բաժակ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պատմությունից 20 աբսուրդային փաստ, որոնց դժվար է հավատալ
100-ից միայն 10 մարդ է կարողանում առանց սխալվելու անցնել հիշողության և ինտելեկտի այս թեստը