Տիեզերքը խորհրդավոր է ու գեղեցիկ, ինչպես նաև լի առեղծվածներով: Ահա մի շարք հետաքրքիր փաստեր այս՝ գաղտնիքներով լի երևույթի մասին:
● Մերկուրին ու Վեներան միակ մոլորակներն են մեր Արեգակնային համակարգում, որ լուսին չունեն:
● Մարդկությունը հայտնաբերել է միայն 14 սև անցք տիեզերքում:
● Արեգակնային համակարգում Վեներան ամենատաք մոլորակն է: Թվում է՝ Մերկուրին պետք է լիներ ամենատաքը, քանի որ այն ամենամոտն է Արեգակին, բայց Վեներայի մթնոլորտում կան բազմաթիվ գազեր, որոնք ջերմոցային էֆեկտ են առաջացնում:
● Մարդկությանը հայտնի ամենաբարձր լեռը Օլիմպոս Մանսն է, որը գտնվում է Մարս մոլորակի վրա: Բարձրությունը 25 կմ է՝ Էվերեստից բարձր է 3 անգամ:
● Տիեզերագնացների ոտնահետքերը հավերժ կմնան Լուսնի վրա, որովհետև այնտեղ քամի չկա, որ ցրի դրանք:
● Քիչ գրավիտացիայի պատճառով 100 կգ կշռող մարդը Մարսի վրա կկշռի 38կգ:
● Ամենաերկարն տիեզերքում մնացել է Սերգեյ Կրիկալյովը՝ 803 օր, 9 ժամ և 39 րոպե, որը հավասար է 2.2 տարվան:
● Տիեզերքում մարդու հասակը ավելանում է 5սմ-ով:
● Արծվի համաստեղության գազային ամպում այնքան ալկոհոլ կա, որ դրանից հնարավոր է ստեղծել 200 սեպտիլիոն լիտր գարեջուր:
●Սատուրնի օղակները ժամանակ առ ժամանակ անհետանում են: Յուրաքանչյուր 14-15 տարին մեկ Սատուրնը կողքի է շրջվում` դեպի Երկիր: Օղակների հաստությունն այնքան փոքր է Սատուրնի համեմատ, որ այդ դիրքում թվում է, թե անհետացել են:
● Եթե Դուք ընկնեք «սև խոռոչի» մեջ, ապա կձգվեք, ինչպես սպագետին: Երևույթը կոչվում է սպագետիֆիկացում:
● 4,5 մլրդ տարի առաջ Մարսի մեծության օբյեկտը բախվել է Երկրին: Սա դեռևս ամենաճշմարտացի բացատրությունն է այն բանի, թե ինչպես է առաջացել Լուսինը: Օբյեկտից մի կտոր պոկվել է, որը և դարձել է Լուսինը:
Հրապարակման ներկայացրեց՝ Էլեն Հակոբյան
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]