fbpx

Առանց վարդագույն ակնոցի. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որոնք ռեալիստ են

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում են աշխարհին վարդագույն ակնոցով նայել: Նրանք գերադասում են ապրել այստեղ և այս պահին՝ ուշադրություն դարձնելով նրան, ինչ կատարվում է իրենց շուրջ: Այս հնգյակը մշտապես ճշմարտությունն է որոնում, նույնիսկ, եթե այն դուր չի գալիս իրենց:

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ամբողջությամբ տեսնել ոչ միայն ընդհանուր պատկերը, այլև դետալները: Միայն թե նրանք բավական իմաստուն են և կարողանում են չբարդացնել ոչ իրենց, ոչ մյուսների կյանքը: Կույսերն աշխարհը տեսնում են այնպիսին, ինչպիսին այն կա, բայց մյուսներին չեն ստիպում աշխարհին իրենց աչքերով նայել: Կույսերը կարողանում են կոռեկտ արտահայտել իրենց կարծիքը:

Այծեղջյուր

Կարողանում են գլուխ հանել ցանկացած իրավիճակից, հասկանալ՝ ինչ է կատարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են լռել, սակայն սովորաբար ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես կանխատեսել էին Այծեղջյուրները: Նրանք կարողանում են հասկանալ և ընդունել իրականությունը:

Կարիճ

Կարիճները ռեալիստի հայացքով են դիտարկում աշխարհը, ձգտում առավելագույնս ազնիվ լինել թե իրենց, թե շրջապատի հետ: Գերադասում են ամբողջությամբ վերահսկել իրենց կյանքը, մտերիմներին և ընկերներին խորհուրդ տալիս նույն կերպ վարվել:

Կարդացեք նաև՝ Թեստ. Իդեալի՞ստ եք, թե՞ ռեալիստ

Ցուլ

Ոչ մի բան հենց այնպես չեն անում, ամեն բան իր բացատրությունն ունի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են ծրագրել ամեն ինչ, նրանք պատրաստ են, որ ծրագրերից մեկը կարող է չաշխատել: Սարսափելի ոչինչ չկա, Ցուլերը մի քանի տարբերակ ևս ունեն: Պատրաստ են ցանկացած շրջադարձի կյանքում:

Խեցգետին

Զգացմունքային և սենտիմենտալ Խեցգետինները դաժան ռեալիստներ են: Մարդիկ հաճախ են կենդանակերպի այս նշանի գերզգայունությունն ընկալում՝ որպես հոռետեսություն: Սակայն Խեցգետիններն ամեն բան տեսնում են այնպես, ինչպես այն իրականում կա, ինչը չի խանգարում հարազատների և մտերիմների շահերը վեր դասել սեփականից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Առանց վարդագույն ակնոցի. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որոնք ռեալիստ են
Հետաքրքիր հոգեբանական ԹԵՍՏ․ Ինչպիսի՞ մարդ եք՝ բա՞ց, անվճռակա՞ն, թե՞ հաշվենկատ