fbpx

Հետաքրքիր փաստեր ժամացույցի մասին

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր ժամացույցի մասին.

1. Ձեռքի առաջին ժամացույցները ստեղծվել են XIX դարի սկզբներին: XIX դարի վերջին` պատերազմի ժամանակ, գրպանի ժամացույցի օգտագործման անհարմարության պատճառով զինվորականները սկսեցին կրել ժամացույց դաստակի վրա: Իսկ ձեռքի ժամացույցները վերջնական ճանաչում ստացան միայն XX դարի վերջին: Հիմա այն օգտագործվում է որպես աքսեսուար՝ բջջային հեռախոսների տարածման պատճառով: Մեկ ձեռքի ժամացույց պատրաստելու համար անհրաժեշտ է ավելի քան 20 մարդ:

2. Եթե ատամներով վերցնեք ժամացույցն ու փակեք Ձեր ականջները, ապա ժամացույցի տկտկոցը կվերածվի շատ ուժեղ, ծանր հարվածների` այդքան նրա ձայնը կուժեղանա:

3. Եվրոպայի ամենահայտնի ժամացույցը  Բիգ Բենն է: Այն ստեղծվել է 1859 թվականին և 4 կողմից ամրացված է Լոնդոնի Սուրբ Ստեֆան Վեստմինստերյան աբբայությանը: Ժամացույցի տրամագիծը 7 մետր է, ժամասլաքի երկարությունը 2մ 70 սմ է (մետաղե), րոպեի սլաքի երկարությունը 4մ 30 սմ (պղինձ): Ժամացույցը իր անունը ստացել է մեծ զանգակից, որը ամրացված է աշտարակին և ունի 13.7 տոննա քաշ, որն էլ զնգում է  ժամը մեկ: Ժամի կանգնելու դեպքում ճաճանակի վրա տեղադրվում է 1.5 գրամ քաշ ունեցող մետաղադրամ` հին անգլիական պեննի:

4. Ներկայումս աշխարհում տարեկան արտադրվում է ժամացույցի ավելի քան 1 միլիարդ մեխանիզմ: Դրանցից մոտ 60%-ը բաժին է հասնում Ճապոնիային: Ամենաթանկ ժամացույցները շվեյցարականերն են, այդ պատճառով շվեյցարական ընկերությունները զիջում են ճապոնացիներին արտադրանքի քանակով, բայց շահույթի տեսանկյունից անհամեմետելի առավելություն ունեն:

5. Որպես կանոն, ժամացույցի մասնիկներ պատրաստելու հիմնական գործողությունները կատարվում են Շվեյցարիայում՝ ավտոմատացված սարքավորումների և ժամանակակից մեխանիզմների միջոցով: Միայն եզակի կազմակերպություններ, որոնք արտադրում են տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ ժամացույցներ, կարող են իրենց թույլ տալ մեխանիզմների ձեռքով հավաքում և ամեն մասնիկի կատարելագործում ու հղկում:

Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հետաքրքիր փաստեր ժամացույցի մասին
30 հարց, որոնց տղամարդը ՄԻՇՏ պետք է «ՈՉ» պատասխանի