Էյֆելյան աշտարակը կառուցել է Գուստավ Էյֆելը 1889թ: Աշտարակն ունի 324մ. բարձրություն (1,063 ֆուտ):
Աշտարակն ունի 3 մակարդակ այցելուների համար՝ առաջին և երկրորդ մակարդակները նախատեսված են բարերի և ռոստորանների համար, իսկ 3-րդ հարկը համարվում է դիտակետ և գետնից բարձր է 276 մետր: Աշտարակ կարելի է բարձրանալ և՛ աստիճաններով և՛ վերելակով:
Նախնական շրջանում Էյֆելյան աշտարակը չի սիրվել ֆրանսիացիների կողմից և արժանացել է բազմաթիվ կարկառուն դեմքերի քննադատություններին. վերջիններս անվանել են այն մետաղի ջարդոն, որը տգեղացնում է Ֆարիզը, իսկ աշխարհահռչակ նովելիստ Գի դը Մոպասանը այնքան էր ատում աշտարակը, որ ստիպված ամեն անգամ ճաշում էր աշտարակի ռեստորաններից մեկում, քանզի այն միակ վայրն էր Փարիզում, որտեղից աշտարակը չէր երևում: Սակայն Էյֆելյան աշտարակը հետագայում դարձավ ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում, և արժանացավ աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը:
Հետաքրքիր է ի՞նչ երկխոսություն կընթանար Գ. Էյֆելի և Մոպասանի միջև, եթե հիմա նրանք ողջ լինեին:
Հրապարակման ներկայացրեց՝ Սոնա Հակոբյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]