Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր Էյֆելյան աշտարակի և դրա կառուցման պատմության մասին:
1. Էյֆելյան աշտարակը՝ երկաթյա վանդակավոր աշտարակ է, տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։
2. Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։
3. Այն վեր է խոյացել 1889 թվականին:
4. Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և՛ Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը:
5. Այն հանդիսանում է Փարիզի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։
6. 2010 թվականին աշտարակն ընդունեց իր 250 միլիոներորդ այցելուին:
7. Այն ունի 324 մետր բարձրություն: Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը:
8. Դեռևս կառուցման ժամանակ Էյֆելյան աշտարակն անցավ Վաշինգտոնի հուշարձանին և արժանացավ աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը։ Այդ տիտղոսն աշտարակը պահպանեց 41 տարի, մինչ կառուցվեց Քրայսլեր Կառույցը:
1957 թվականին Էյֆելյան աշտարակի գագաթին ալեհավաքների կուտակման պատճառով այն այժմ 5,2 մետրով ավելի բարձր է, քան Քրայսլերը։ Եթե հաշվի չառնենք ալեհավաքները, ապա այն Ֆրանսիայի երկրորդ ամենաբարձր կառույցն է Վիադուկտ Միյոյից հետո:
9. Աշտարակն ունի երեք մակարդակ այցելուների համար՝ առաջին և երկրորդ մակարդակներում ռեստորաններով։ Երրորդ մակարդակը, որը հանդիսանում է որպես դիտակետ, գետնից բարձր է 276 մետր , այն հանդիսանում է հասարակության համար հասանելի ամենաբարձր կետը Եվրամիությունում:
Գոյություն ունեն երկու տեսակի տոմսեր՝ աստիճաններով բարձրանալու և վերելակով:
10. Էյֆելյան աշտարակի դիզայնի գաղափարն առաջացել է Մյորիս Կյորիզենի և Էմիլի Նուգիենի մոտ, որոնք երկուսն էլ ավագ ճարտարապետներ էին Գուստավ Էյֆելի ձեռնարկությունում։
11. Էյֆելյան աշտարակի փոքր կրկնօրինակներ կան աշխարհի տարբեր անկյուններում. Լաս Վեգասում, Մեխիկոյում, Հունաստանում և այլուր:
12. Կառուցման աշխատանքները գնահատվում էին 6.5 միլիոն ֆրանկ։
13. Կախված տարվա եղանակից Էյֆելյան աշտարակը փոխում է բարձրությունը:
14. Էյֆելյան աշտարակում մոտ 7 մլն այցելու է լինում յուրաքանչյուր տարի։
15. Մեր օրերում աշտարակն ամենուրեք համարվում է կառուցվածքային ճարտարապետության ցնցող մասնիկներից մեկը։
16. Հիմքի կառուցման աշխատանքները սկսվել են 1887 թվականի հունվարի 28-ին: Շինարարական հիմանական աշխատանքներն ավարտվեցին 1889 թվականի մարտի վերջերին, և մարտի 31-ին Էյֆելը նշեց աշտարակի բացումը՝ հրավիրելով կառավարական պաշտոնյաներին. շրջապատված լինելով մամուլի ներկայացուցիչներով, Էյֆելը նրանց ուղղորդեց աշտարակի գագաթը։ Քանզի վերելակները դեռ պատրաստ չէին, նրանք բարձրացան ոտքով, որը տևեց մոտ մեկ ժամ։
17. Աշտարակի երկրորդ մակարդակում էր գտնվում ֆրանսիական հայտնի Լե Ֆիգարո թերթի գրասենյակը և տպարանը:
18. Երրորդ մակարդակում կար հատուկ բաժանմունք, որտեղ այցելուները կարող էին ուղարկել իրենց այցելության մասին պատմող լուսանկարներ։ Ամեն օր պատերին փակցվում էին թղթեր, որտեղ այցելուները կարող էին գրել րենց տպավորությունները։
Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.