fbpx

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենա-ամենաների մասին

Շարունակում ենք աշխարհի ամենա-ամենաների մասին հետաքրքիր փաստերի շարքը.

1. Ամենամեծ պսակն ունի բենգալյան ֆիկուսը կամ բանյանը, որն ունի փռված պսակ և կարող է իր տակ առնել ամբողջ մի գյուղ: Այդ ծառի բնի պարագիծը 15 մ է, պսակի շրջագիծը՝ 300 մ, հիմնական բնից բացի ունենում է նաև լրացուցիչ, մինչև 500 արմատ բներ:

 

2. Ամենամեծ տերև ունի Վիկտորիա –Ռեգիան, որի տերևներն ունեն 2.2 մ երկարություն և թավայի  տեսք: Այդպիսի մեկ տերևը ջրի երեսին կարող է պահել մինչև 50 կգ ծանրություն: Աճում է Հվ.Ամերիկայի ջրամբարներում: Բրազիլիայում աճում են արմավենիներ, որոնց տերևներն 22 մ երկարություն և 12 մ լայնություն են ունենում: Անձրևի ժամանակ այդպիսի մեկ տերևի տակ կարող են պատսպարվել տասնյակ մարդիկ:

3. Ամենախոշոր բույսը Մակրոցիստիս ջրիմուռն է, որի երկարությունը հասնում է 300մ:

4. Ամենափոքր խոտաբույսը Գրենլանդիայում աճող թզուկ ուռենիներն են, որոնց  բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:

5. Ամենամեծ պտուղը տալիս է հացի ծառը, որի պտղի տրամագիծը 30սմ է և հասուն վիճակում ունենում է 20 կգ կշիռ: Սեյշելյան արմավենին նույնպես ունի խոշոր պտուղներ: Այդ ծառը պտուղ տալիս է 100 տարին լրանալուց հետո, պտուղը հասունանում է 6 տարում և տալիս է մինչև 70 հատ՝ 13-18 կգ քաշ ունեցող պտուղներ:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենա-ամենաների մասին
ԹԵՍՏ. Որքա՞ն տեղեկացված և կարդացած մարդ եք