fbpx

Հրապարակվել է ամենավատ համակարգչային ծածկագրերի ցուցակը

The Telegraph թերթը թարմացրել է անվտանգության տեսակետից համակարգչային ծածկագրերի հիթ-ցուցակը, որում տեղ են գտել 25 ամենաանհաջող էլ. փոստերի և սոց կայքերի ծածկագրերը: Զարմանալի չէ, որ այդ հիթ շքերթը գլխավորում է password ծածկագիրը:

SplashData ծածկագրերի կառավարման և տվյալների անվտանգության համակարգեր ստեղծող ընկերության վարկածով երկրորդ ամենատարածված ծածկագիրը դա՝ “123456”-ն է: Հակերների կողմից հեշտ գտնվող անհաջող ընտրված ծածկագրերի շարքում են գտնվում նաև՝ “qwerty”, “iloveyou”, “superman” և “football” ծածկագրերը:

Մեկ ամիս առաջ ամենամեծ սոց. ցանցը՝ Facebook-ը հայտարարեց, որ ամեն օր համակարգ մուտք գործելու միլիարդ փորձերից 600 հազարը չարագործների կողմից է, որոնք փորձում են մուտքի հնրավորություն ստանալ ուրիշների պրոֆիլներին, նկարներին և տվյալներին:

Մասնագետները հորդորում են լինել ուշադիր ու չօգտագործել միևնույն ծածկագիրը և՛ փոստում և՛ բանկային հաշիվներում և՛ այլ առցանց ծառայություններում: Ապահով ծածկագիրը պետք է բաղկացած լինի ոչ պակաս քան 8 սիմվոլից, որոնց մեջ պետք է ներառված լինեն թվեր, տառեր (մեծատառ և փոքրատառ) և հատուկ նշաններ ($, %, #, @ և այլն):

Ամենավատ ծածկագրերի ամբողջական ցանկը ըստ SplashData-ի.

1. password
2. 123456
3.12345678
4. qwerty
5. abc123
6. monkey
7. 1234567
8. letmein
9. trustno1
10. dragon
11. baseball
12. 111111
13. iloveyou
14. master
15. sunshine
16. ashley
17. bailey
18. passw0rd
19. shadow
20. 123123
21. 654321
22. superman
23. qazwsx
24. michael
25. football


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հրապարակվել է ամենավատ համակարգչային ծածկագրերի ցուցակը
200 մարդուց միայն 1-ն է կարողանում անցնել այս պարզ մաթեմատիկական ԹԵՍՏԸ