Մարդիկ տարօրինակ արարածներ են, մենք հստակ գիտենք, թե ինչպես է կառուցված աշխարհը, բայց չենք ուզում դա ընդունել: Դառը ճշմարտության և քաղցր ստի միջև ընտրության մեջ մեծամասնությունը ընտրում է երկրորդ տարբերակը: Իրականությունը թելադրված է ընդհանուր ճշմարտություններով, որոնք ոչ ոք չի ցանկանում լսել և ճանաչել: Ինչ-որ մեկը կարծում է, որ այսպես ավելի հեշտ է ապրել, ինչ-որ մեկը պարզապես չի դադարում հուսալ լավագույնին:
Իհարկե, կան մարդիկ, որոնք իսկապես հավատում են դրան: Այնուամենայնիվ, կյանքի կանոնները բավականին դաժան են, բայց միևնույն ժամանակ բավական պարզ: Գուցե հենց դա է մեզ ստիպում ընդդիմանալ դրանց:
Եվ այսպես․
✅ Մյուս տարին պարզապես այս տարվանից լավը չի լինի: Ինչպես ցանկացած այլ տարի:
✅ Արդարություն չկա: Վատ բաները պատահում են լավ մարդկանց հետ, իսկ լավերը՝ վատ մարդկանց:
✅ Նույնիսկ եթե համոզված եք, որ ձեր երեխաները առանձնահատուկ են, նրանք, ամենայն հավանականությամբ, սովորական են:
✅ Դուք չեք կարող վերահսկել ձեր շուրջ իրադարձությունները: Ձեր ուժերի սահմաններում է միայն դրանց ճիշտ արձագանքելը:
✅ Եթե դուք ինչ-որ մեկին օգնել եք, չի նշանակում, որ նա կօգնի ձեզ ի պատասխան: Մարդկանց մեծ մասը մնում է անշնորհակալ:
✅ Դուք չեք կարող ապրել ձեր ամբողջ կյանքը՝ առանց ցավ զգալու: Քանի որ այն մեր աճի կարևոր բաղադրիչն է:
✅ Եթե որևէ կապով կապված եք մարդու հետ, դա չի նշանակում, որ դուք պետք է նրան սիրեք կամ դիմանաք:
✅ Եթե մտահոգված եք ձեր կյանքի որոշակի բաներով, որոնք մյուսները չեն համարում կարևոր, այդ հանգամանքն այդ բաները պակաս կարևոր չեն դարձնում:
✅ Սեփական կարծիք ունենալը ձեզ ճշմարիտ չի դարձնում:
✅ Եթե ինչ-որ մեկը լավ է վերաբերվում քեզ, դա չի նշանակում, որ նա լավ մարդ է:
✅ Կյանքն, որպես այդպիսին, իմաստ չունի: Յուրաքանչյուր ոք այն ստեղծում է իր համար:
Այս ընդհանուր ճշմարտությունների վրա հասարակության մեջ տաբու է դրված: Մտածողության այս ձևը համարվում է գրեթե սխալ, բայց հենց նման պայմաններում էլ գոյատևում ենք: Բայց ոչ ոք չի խանգարում ձեզ չհամաձայնել սրա հետ:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: