fbpx

Երկու առվակ – առակ

creekՀինգից վեց տարեկան մի տղա երեխա զբոսնելով ծնողների հետ անտառում մի առվակ է նկատում: Երեխան խմում է առվակի թարմ ջրից և սկսում է խաղալ՝ վերցնում է մի ճյուղ և սկսում է խառնել ջուրը: Առվի հատակը հողային էր, այդ իսկ պատճառով ջրի երես են ելնում ավազ, տերևներ և տարբեր տեսակի աղբ: Երբեմնի պարզ, բյուրեղյա ջուրը դառնում է խմելու համար անպիտան: Փոքրիկը մի անգամից հիասթափվում է առվակից և հեռանում:

Իսկ ինչ-որ տեղ, բարձր լեռներում մեկ ուրիշ տղա նույնպես խաղում էր լեռնային առվակի հետ: Նա նույնպես ուզում էր խառնել ջուրը: Բայց առվակի հատակը քարապատ էր և նա կոտրում է ճյուղը՝ դիպչելով հատակի քարերին: Առվակը պարզ էր և բյուրեղյա ինչպես նախկինում:

Որոշ մարդիկ արտաքնապես թվում են պարզ և մաքուր, ինչպես առվակը: Սակայն երբ ակամայից մի փոքր նեղացնում ես այդպիսի մարդուն, նրա հոգու խորքից վեր են բարձրանում կասկածները, հպարտությունը, հին զայրույթները և այլն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Երկու առվակ – առակ
Եթե Google-ը մարդ լիներ (վիդեո)