Շուկայի հրապարակում նստած դերվիշին է մոտենում մի հարուստ երիտասարդ: Ոսկին դնելով դերվիշի առջև դրված սկուտեղի մեջ՝ տղան հարցնում է.
– Հարգելի դերվիշ, ինձ խորհուրդ է հարկավոր: Ինձ շատ է դուր գալիս մի աղջիկ՝ անչափ շատ: Ու ես հիմա տանջվում եմ, ի՞նչ անել՝ ամուսնանա՞լ, թե ոչ:
– Մի՛ ամուսնացիր:
– Ինչո՞ւ:
– Եթե դու իրոք դա ցանկանայիր, այդ հարցը քո մոտ չէր էլ ծագի, – պատասխանում է դերվիշը:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓