Տարեց մի մարդ և 25 տարեկան մի տղա իրար հետ մտնում են գնացքի վագոն և զբաղեցնում իրենց տեղերը: Երիտասարդը նստում է պատուհանի մոտ:
Հենց գնացքը շարժվում է, նա հանում է ձեռքը պատուհանից դուրս՝ օդի հոսքը զգալու համար և հանկարծ ոգևորված բացականչում.
– Հայրի՛կ տեսո՞ւմ ես, բոլոր ծառերը ետ են գնում:
Տարեց մարդը ի պատասխան ժպտում է տղային: Երիտասարդի կողքին նստած էին նաև երիտասարդ մի զույգ: Նրանք մի փոքր շփոթված էին նրանով, որ 25 տարեկան տղան իրեն երեխայի պես է պահում:
Հանկարծ երիտասարդը նորից ոգևորվածությամբ բացականչում է.
– Հայրի՛կ, տեսնո՞ւմ ես լիճ և կենդանիներ… ամպերը գալիս են գնացքի ետևից:
Զույգը շփոթված հետևում էր երիտասարդի տարօրինակ պահվածքին, որում, ինչպես երևում էր, տարեց մարդը ոչ մի տարօրինակություն չէր տեսնում:
Անձրև եկավ և անձրևի կաթիլները ընկան երիտասարդի ձեռքին: Նա նորից ուրախությամբ լցվեց ու փակեց աչքերը: Եվ հետո բացականչեց.
– Հայրի՜կ, անձրև է գալիս, ջուրը դիպչում է ձեռքիս, տեսնո՞ւմ ես հայրի՜կ:
Ցանկանալով թեկուզ ինչ-որ բանով օգնել, զույգը հարցնում է տարեց մարդուն.
– ինչո՞ւ չեք տանում ձեր որդուն որևէ հիվանդանոց հետազոտման:
Տարեց մարդը պատասխանում է.
– Մենք հենց հիվանդանոցից ենք վերադառնում: Այսօր իմ որդին կյանքում առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել…