Օղու կիրառության նվազագույնը մեկ տարբերակ գիտեն բոլորը։ Բայց այն միայն հնագույն ալկոհոլային խմիչք չէ։ Բացի օղու ավանդական կիրառությունից, օղին համարվում է հրաշալի անտիսեպտիկ, ճարպերի լուծիչ և կոնսերվանտ։
Փորձառու տնային տնտեսուհիները այն կիրառում են կենցաղում՝ դրանով փոխարինելով այլ միջոցները։
1. Եթե Ձեզ հարկավոր է մաքրել թանկարժեք քարերով զարդերը, 5 րոպեով ընկղմեք դրանք օղիով լի բաժակի մեջ։ Որից հետո լվացեք ջրով և չորացրեք փափուկ կտորով։ Զարդերը կպսպղան նորովի։
2. Լեյկոպլաստը ամուր կպչել է մաշկի՞ն։ Վերցրեք բամբակ, թրջեք այն օղու մեջ և դրեք պլաստիրի վրա։ Ալկոհոլը կլուծի կպչող շերտը և Դուք կկարողանաք այն հանել առանց ցավեցնելու։
3. Եթե ուղևորվում եք դեպի ծով, չմոռանաք Ձեր հետ վերցնել օղով լի փոքրիկ շիշ։ Եթե Ձեզ հանկարծ խայթի մեդուզան, օղով կոմպրեսները կմեղմեն ցավը։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է հետազոտվել բժշկի մոտ։
4. Ակնոցի ապակիները մաքրելու համար, կտորը մի թեթև թրջեք օղով և նոր մաքրեք։ Ալկոհոլը կմաքրի ապակիները և կվերացնի մանրէները։
5. Եթե մաքուր հագուստից տհաճ հոտ է գալիս, օղին կարող է Ձեզ օգնել։ Դրա համար հարկավոր է մշակել հագուստը օրինակ հեղուկացիրով։ Մշակումից հետո հագուստը պետք է օդափոխել։ Ալկոհոլը ոչնչացնում է մանրէները և ցնդում։
6. Պատուհանները մաքրելիս, ջրին ավելացրեք մի փոքր օղի։ Մաքրելուց հետո ապակիները կպսպղան։
7. Որպեսզի ծաղիկները երկար դիմանան, ծաղկամանի ջրի մեջ ավելացրեք մի փոքր օղի և շաքարավազ։ Ալկոհոլը կվերացնի ջրի մեջ եղած մանրէները, իսկ շաքարը սնունդ կհանդիսանա ծաղիկների համար։
8. Եթե հոգնել եք պայքարել մոլախոտերի դեմ, օգտվեք այս միջոցից։ Իրար հետ խառնեք 30 մլ օղին, մի քանի կաթիլ աման լվանալու հեղուկը և 2 բաժակ ջուրը։ Լցրեք ստացված լուծույթը հեղուկացիրի մեջ և ցողեք մոլախոտերի վրա։
9. Նոր իրերի վրայից հաճախ շատ դժվար է լինում պոկել պիտակներն ու գնապիտակները։ Բամբակի օգնությամբ, օղով թրջեք պիտակը, իսկ հետո առանձնացրեք պիտակը և այդ մասը մաքրեք մաքուր ջրով։
10. Սիրո՞ւմ եք թխել թխվածքներ։ Խմորի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ օղի և Ձեր բլիթներն ու կարկանդակները ավելի փարթամ և կարմրաթուշ կստացվեն։
11. Միջատներից ազատվելու համար հաճախ օգնում է նրանց հավաքման վայրում օղի ցողելը։
12. Ոտքերի տհաճ հոտը վերացնելու համար, ջրով լի թասի մեջ օղի ավելացրեք։ Ազդեցությունը նույնն է՝ ալկոհոլը վերացնում է մանրէները։
Աղբյուրը՝ marketium.ru