Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գիտեմ` նույնիսկ համոզված եմ, որ 80%-ը մինչև վերջ չի կարդալու` ափսոս, որովհետև էս գրառումը հենց էդ 80%-ինա վերաբերվում ովքեր ուզում են լավ ապրեն, ուզում են երջանիկ լինեն, բայց արի ու տես ջարդած տաշտակից հեռու չեն գնում…
Եվ այսպես… Ուրեմն ինձ մի դուռռակ գրումա …«Ախպերս ընչի ես սաղ վախտ քո ընտանիքիդ նկարները քցում:Ինչ էլ ուզում ես արա մեկա կներես, բայց ինձ համար կապիկություն ես անում, վռոդի տենց գեշ իրար սիրում էք հա…թարգի ապե կարգին բաներ քցի թող էս ժողովուրդը քեզնից մի լավ խոսք լսի, մի լավ բան սովորի, քիչ թե շատ նոռմալ դեռասան ես…թե չէ էդ ձեր նկարները հերիքա ռեկլամ անես, քեզ լուրջ մարդու տեղ ենք դնում»:
Սկզբից ուզեցի նրան պատասխանեմ, բայց հետո հասկացա, որ իզուրա իմ երկար գրառումը, որ պիտի նվիրեմ էդ մի դուռռակին, որոշեցի, որ ավելի մեծ թվով դուռռռակներ ներգրավեմ իմ դասախոսությանը` գուցե մի քանի հոգու խելքին կհասնի, առավել ևս, որ նման նամակներ ցավոք հաճախ եմ ստանում…
Էս աղբը, որ տիրումա fb ում էնքանա մթագնացրել մարդկանց ուղեղները, որ չեն հասկանում թե ինչի համար են ապրում, որնա կյանքի նպատակը, ինչի համար կարելիյա պայքարել և ի վերջո էդ պայքար ասվածի հիմքում ինչա ընկած… ԸՆՏԱՆԻՔ… որը մի բառով կարելիա կոչել ՍԵՐ…, իսկ սերը դա ԱՍՏՎԱԾՆԱ… հիմա ես շատ հաճախ գցում եմ իմ ընտանիքի նկարները որպես հպարտություն, անկեղծություն և օրինակ շատ երիտասարդների համար…դա է իմ առաքելութուններից մեկը քարոզել հզոր Հայրենիք ունենալու հիմնաքարը` ԸՆՏԱՆԻՔԸ… Գիտեք դա նույն բաննա ինչ ոչ ասեք «Այ մարդ հայր մերը մի 50 անգամ ասել ենք հերիքա» ՈՉ տենց բան չկա « Լավ բանը երբեք շատ չի լինում» …
Էս fb-ի աթարի մեջ, էս գաղջ մթնոլորտում յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր բարի նկար` հատկապես երջանիկ ընտանիք նկար արդեն, իսկ իմաստուն քայլ ու խելոք խոսքա…
P.S. Ոչ մի հեղափոխություն, ոչ մի իշխանափոխություն, որ մի ժողովրդավարական քայլ երբեք չի պսակվի հաջողությամբ, եթե մեր մեջ կա նախանձ, ատելություն, շահամոլություն, պառակտում և քաղքենիություն…
ԸՆՏԱՆԻՔԸ ՀԶՈՐ ԵՐԿՐԻ ՀԻՄՔՆ Է ՈՒ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՄԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2279111862332605&id=100007014405574
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: