Ի՞նչ տարբերություն, ով է ուժեղ, ով է ավելի խելացի, ով է ավելի գեղեցիկ և ով է ավելի հարուստ։ Չէ՞ որ վերջնական արդյունքում կարևոր է միայն այն, թե երջանի՞կ է այդ մարդը, թե՞ ոչ։
Օշոի ուսմունքը կարելի է պատկերացնել որպես քաոսային խճանկար, որը բաղկացած է բուդիզմի, յոգայի, դաոսիզմի, հունական փիլիսոփայության, սուֆիզմի, եվրոպական հոգեբանության, տիբեթյան ավանդույթների, քրիստոնեության, դզենի, տանրիզմի և այլ հոգևոր ուղությունների տարրերից՝ և այդ ամենը միահյուսված նրա սեփական հայացքների հետ։ Ինքը՝ Օշոն, ասում էր որ նա չունի համակարգ, քանի որ համակարգերը ի սկզբանե մահացած են, իսկ իրական ուղղությունները անընդհատ փոփոխության են ենթարկվում և կատարելագործվում։
Դրանում է, երևի, Օշոի ուսմունքի առավելությունը՝ այն բոլոր հարցերին չի տալիս արագ և պատրաստի պատասխաններ, այլ տրամադրում է հարուստ հիմք, որը ի սկզբանե տալիս է ճշմարիտ ճանապարհը փնտրելու և սեփական աշխրհընկալումը ձևավորելու լավ մեկնարկ։
Իր կյանքի ընթացքում Օշոն ունեցել է բազմաթիվ անուններ։ Դա հատկանշական է հնդկական ավանդույթներին և արտահայտում է նրա հոգևոր ճանապարհի էությունը։ Անունը, որ նա ստացել է ծնվելուց՝ Չանդրա Մոխան Ջեյն է։ Հետագայում նրան սկսեցին անվանել Ռաջնիշ՝ մանկական մականուն։ 60-ականներին նրան անվանում էին Աչարիա («հոգևոր ուսուցիչ») Ռաջնիշ իսկ 70-80-ականներին՝ Բհագվան Շրի Ռաջնիշ կամ ուղղակի Բհագվան («լուսավորված»)։ Օշո անունով նա իրեն կոչում էր միայն կենդանության վերջին տարում (1989-1990)։ Դզեն բուդիզմում «Օշո»-ն՝ տիտղոս է, որը բառացիորեն թարգմանվում է «վանական» կամ «ուսուցիչ»։ Այդպես, պատմության մեջ նա մնաց որպես Օշո և հենց այդ անունով է այսօր հրապարակվում նրա բոլոր աշխատությունները։
Օշոյի 10 լավագույն խորհուրդները
1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա բեռ է դառնում նրանց համար։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Ըստ իս, ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը։
2. Ամեն գործողություն բերում է անհապաղ արդյունքի։ Եղեք ուշադիր և հետևեք։ Հասուն մարդը՝ նա է, ով գտել է ինքն իրեն, ով հասկացել է, թե ինչն է իր համար ճիշտ և սխալ, վատ և լավ։ Նա դա արել է ինքնուրույն, այդ պատճառով նա հսկայական առավելություն ունի բոլոր նրանց հանդեպ, ով չունի սեփական կարծիք։
3. Մենք բոլորս յուրահատուկ ենք։ Ոչ մեկ իրավունք չունի մատնանշել, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Կյանքը՝ փորձարկում է, որի ընթացքում դուք որոշում եք այդ օրվա ընթացքում բազմաթիվ անգամ փոփոխվող հասկացողությունները։ Երբեմն, հնարավոր է, դուք ինչ-որ սխալ բան անեք, բայց հենց դրա շնորհիվ դուք հսկայական օգուտ կքաղեք։
4. Պատահում են պահեր, երբ Աստված գալիս և թակում է ձեր դուռը։ Դա կարող է պատահել միլիոնից մի տարբերակով՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղկի, արևամուտի կամ արևածագի միջոցով… Բաց եղեք, որպեսզի լսեք այն։
5. Ոչ սովորական լինելու ձգտումը՝ ամենասովորական ցանկությունն է։ Իսկ ահա թուլանալ և լինել սովորական՝ իրոք անսովոր է։
6. Կյանքը՝ հանելուկների և գաղտնիքների հերթականություն է։ Այն հնարավոր չէ կանխատեսել կամ կանխագուշակել։ Բայց միշտ կան մարդիկ, որոնց ավելի հարմարավետ կլիներ առանց գաղտնիքների կյանքը։ Դրանց հետ մեկտեղ չէին լինի նաև վախերը, կասկածները և տագնապները։
7. Սկզբից լսեք ինքներդ ձեզ, սովորեք հաճույք ստանալ ինքներդ ձեր ընկերակցությունից։ Դարձեք այնքան երջանիկ, որ ձեզ այլևս չանհանգստացնի այն հարցը, թե կգա՞ ձեզ մոտ ինչ-որ մեկը, թե՞ ոչ։ Դուք արդեն լիարժեք եք։ Դուք չեք սպասում սրտի թրթիռով կթակի՞ ձեր դուռը որևէ մեկը, թե՞ ոչ։ Դուք արդեն տանն եք։ Եթե ինչ-որ մեկը կգա՝ հրաշալի է։ Չի գա՝ էլի լավ է։ Միայն այդպիսի վերաբերմունքով է կարելի սկսել հարաբերությունները։
8. Եթե դու հարուստ ես՝ մի մտածիր այդ մասին, եթե աղքատ ես՝ լուրջ մի ընդունիր աղքատությունդ։ Եթե դու ունակ ես ապրել աշխարհում, ընդունելով, որ աշխարհը միայն բեմականացում է՝ դու կլինես ազատ, քեզ չեն դիպչի տառապանքները։ Տառապանքները ծնվում են կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքից։ Սկսիր վերաբերվել կյանքին որպես խաղ, ուրախացրու նրան։
9. Խիզախությունը՝ չնայած բոլոր վախերի, շարժում է դեպի անհայտություն։ Խիզախությունը՝ վախի բացակայությունը չէ։ Անվախությունը ստացվում է, երբ դու դառնում ես ավելի ու ավելի խիզախ։ Բայց ամենասկզբից վախկոտի և խիզախի տարբերությունը մեծ չէ։ Միակ տարբերությունը այն է, որ վախկոտը լսում է իր վախերը և շարժվում դրանցով, իսկ խիզախը թողնում է դրանք մի կողմ և առաջ շարժվում։
10. Դուք փոխվում եք ամեն պահ։ Դուք նման եք գետի։ Այսօր այն հոսում է մի ուղղությամբ և կլիմայի, վաղը՝ մեկ ուրիշ։ Ես երբեք միևնույն դեմքը երկու անգամ և ավելի չեմ տեսել։ Ամեն ինչ փոխվում է։ Ոչինչ միևնույն տեղում չի մնում։ Բայց որպեսզի այդ ամենը տեսնել՝ հարկավոր են շատ խորաթափանց աչքեր։ Այլապես նստում է փոշին, և ամեն ինչ դառնում է հին, թվում է այդ ամենը արդեն եղել է։
Լսեք ենթագիտակցորեն, արթնացրեք ինքներդ ձեզ։
Երբ զգում եք, որ ամեն ինչ սկսում է զզվեցնել, «ապտակեք» ձեզ ինչպես հարկն է։ Ձեզ, այլ ոչ թե ուրիշին։ Բացեք աչքերը։ Արթնացեք։ Լսեք կրկին։