fbpx

Օգտակար խորհուրդներ տնային տնտեսուհիներին

Ներկայացնում ենք օգտակար մի քանի խորհուրդ, որոնք վերաբերում են հագուստի, իրերի պահպանմանը և խնամքին.

Վաղուց չօգտագործված հագուստը, նախքան արդուկելը, պետք է սրբել անուշադրի սպիրտի թույլ լուծույթով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին)։ Այն թարմացնում է գույնը։

4103

Եթե հագուստի վրա ցեխի հետքեր կան, թողնել որ չորանան, ապա խոզանակել։ Եթե, այնուամենայնիվ, հետքերը մնան, ապա մաքուր շորը թրջել բորակի թույլ լուծույթի մեջ և սրբել։

cex

Մի շտապեք հանած հագուստը տեղավորել պահարանում։ Ինչո՞ւ։ Մարդու մաշկի ծակոտիների միջոցով օրական գոլորշիանում է մոտ մեկ լիտր հեղուկ։ Գոլորշիները «ֆիլտրվում են» կտորի միջոցով։ Այդ «զտիչը»՝ կտորը պետք է ազատել գոլորշիների մնացորդներից։

0000

Տաբատները և շրջազգեստները կախել միայն գոտուց, որպեսզի ծալքեր չառաջանան։

71770_98182

Եթե արդուկելիս կոստյումի վրա փայլ է առաջացել, այն սրբել թունդ թեյի մեջ թրջած լաթով։

Եթե պիջակի օձիքը ճարպոտել է, 5գ կերակրի աղը լուծել 25գ 10 տոկոսանոց անուշադրի սպիրտի մեջ և սպունգով մաքրել օձիքը։

button-down-shirt-tie

Եթե դուք պատին հենվելով կեղտոտել եք մուգ կոստյումը, ապա մի շտապեք խոզանակով հեռացնել կիրը։ Կոստյումը պետք է թափ տալ, ապա կեղտոտված տեղը շփել մի կտոր սև, խավոտ մահուդով։

Տաբատների վրայի մաշափայլը սրբել կտրտած հում կարտոֆիլով, թողնել չորանա, հետո խոզանակել։

97517

Որպեսզի հագուստի ծալքերը հարթվեն (որոնց արդուկելն անհնար է), այն կախել ոչ մեծ սենյակում (լողասենյակ, խորդանոց)՝ տակը դնելով եռացրած ջրով լի կաթսա և պինդ փակել դուռը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օգտակար խորհուրդներ տնային տնտեսուհիներին
Տատիկի կողքին երեխաներին դաստիարակելը լավագույն նվերն է, որը կարող եք տալ նրանց