fbpx

Ինչպիսի՞ հյութերն են օգտակար տղամարդկանց համար

հյութերԲոլորին հայտնի է, որ հյութերը օգտակար սննդակարգի և շատ դիետաների գլխավոր բաղադրիչներից մեկն են, քանի որ նրանք չեն ծանրաբեռնում ստամոքսը և պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և այլ օգտակար նյութեր:

Բժիշկները նշում են, որ խանութներում վաճառվող հյութերի մեծ մասի մեջ օգտագործման ժամկետի երկարացման համար տարբեր տեսակի կոնսերվանտներ են ավելացվում: Իսկ կոնսերվանտները բավական շատ նվազեցնում են հյութերի էներգետիկ և վիտամինային հարստությունը: Ամենից  ճիշտը ուտելուց մեկ ժամ առաջ թարմ մրգերից քամված հյութերի օգտագործումն է:

Գիտնականները ընդգծում են, որ օրինակ, նռան հյութը հարուստ է А, B1, B2, B6, C վիտամիններով և նաև մեծ քանակությամբ օգտակար հանքանյութերով՝ մագնեզիում, կալիում, ֆոսֆոր և երկաթ:

Հակաօքսիդանտների կոնցենտրացիայով թարմ քամված նռան հյութը անցնում է նույնիսկ գինուն: Այսպիսով, այդպիսի ըմպելիքը նպաստում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի բարելավմանը՝ ընդարձակելով արյունատար անոթները, ինչպես նաև դրական ազդեցություն ունի պոտենցիայի վրա:

Դդմի հյութը հագեցած է ցինկով, որը մեծացնում է տեստաստերոնի մակարդակը: Ձմերուկի հյութը օգտակար է նյարդային համակարգի աշխատանքի բարելավման համար և նաև մաշկի առողջության:

Նաև իր հատկություններով յուրահատուկ է նեխուրի հյութը, որը օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, նաև էականորեն բարելավում է պոտենցիան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչպիսի՞ հյութերն են օգտակար տղամարդկանց համար
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշան, որոնց գրավչությանը դժվար է դիմակայել