Ո՞վ եք դուք՝ օգոստոսի մարդիկ։ Ի՞նչ հրեշտակներ և հրեշներ են բնակվում Ձեր մեջ և ինչո՞վ եք տարբերվում մնացածից։ Նրանք, ում բախտը բերել է ծնվել ամառվա վերջին ամսին, օժտված են շատ արևային անհատականությամբ և յուրահատուկ բնութագրերով, ներառյալ՝ վստահելիություն, ազնվություն և պերֆեկցիոնիզմ։ Նրանք, ովքեր ծնվել են մինչև օգոստոսի 22-ը ներառյալ՝ գտնվում են Առյուծի նշանի ներքո, իսկ ամսվա վերջին շաբաթը՝ արդեն օգոստոսյան Կույսերն են։
Օգոստոսյան Առյուծների պլյուսները (1-22 օգոստոսի)
1. Լավատեսություն
Առյուծն այն մարդն է, ով բարին է տեսնում ամեն ինչում, այդ թվում նաև մարդկանց մեծ մասի մեջ։ Նա բառացիորեն դրական էներգիա է ճառագում, և այդ գիծը նաև նրան ամենադժվար պրոբլեմները լուծելու համար մոտիվացիա է տալիս։
2. Էներգիայով լեցուն
Զարմանալի է, թե որքան էներգիա ունեն այս մարդիկ։ Նրանք ղեկավարվում են Արեգակի կողմից և նման են իսկական արևային մարտկոցների։ Նրանք շատ աշխատասեր են և համառ։
3. Ազնվություն
Օգոստոսյան Առյուծները իմաստ չեն տեսնում ստի մեջ։ Նրանք միշտ բաց են և ուղիղ։ Եվ եթե Ձեզ երբևէ պետք լինի անկեղծ կարծիք, մոտեցեք Առյուծին և նա Ձեզ կասի ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից։
4. Հավատարմություն
Առյուծն ամենահավատարիմ մարդն է, ում երբևէ հանդիպել եք։ Նա ձգտում է պաշտպանել իր մտերիմներին, վտանգի կամ պոտենցիալ սպառնալիքի դեպքում կրծքով նետվելով ի պաշտպանություն։
Օգոստոսյան Առյուծների մինուսները (1-22 օգոստոսի)
1. Գերակայում
Նրանք ջունգլիների արքաներն են և իրենց պրայդի առաջնորդները։ Առյուծներին պետք է ամեն ինչ կառավարել և վերահսկել, և նրանք ձգտում են, որպեսզի ամեն ինչ միայն այնպես լինի, ինչպես իրենք են ցանկանում և ճիշտ համարում։
2. Էգոիզմ
Առյուծներն իրոք ունեն չափազանցված էգո։ Եվ նրանք կարող են լինել չափազանց ամբարտավան։ Այդ գիծը երբեմն նրանց դարձնում է շրջապատի համար անհասանելի։
3. Կամակորություն
Իմաստ չունի ետ համոզել Առյուծներին, եթե նրանք արդեն որոշում են կայացրել։ Նրանք քմահաճ են և անզիջում, որքան էլ որ փաստարկներ և ապացույցներ բերեք։
4. Ագրեսիվություն
Նրանք համարում են, որ աշխարհը պտտվում է միայն իրենց շուրջը և այդպիսի համոզմունքը Առյուծներին դարձնում է եսակենտրոն և նույնիսկ ագրեսիվ՝ հատկապես եթե նրանց հակաճառեք կամ հակառակը գնաք։
Օգոստոսյան Կույսերի պլյուսները (22-31 օգոստոսի)
1. Հուսալիություն
Օգոստոսյան Կույսերը շատ հուսալի են, նրանցից հրաշալի ընկերներ են ստացվում։ Նրանց կարելի է վստահել, և նրանք միշտ պահում են իրենց խոսքը և կատարում տված խոստումները։ Նրանք երբեք Ձեզ չեն հուսալքի և միշտ իրենց ուսը կմեկնեն Ձեզ։
2. Բարձր ինտելեկտ
Կույսերն իրոք խելացի են։ Նրանք շտապ եզրակացություններ չեն անում և գերադասում են երկար մտածել ամեն որոշման վրա։ Նրանք շատ են սիրում ուսուցման և նոր ինֆորմացիայի մշակման պրոցեսը։
3. Գործնականություն
Այս մարդիկ չեն սավառնում երկնքում։ Նրանք իրատես են և օժտված են վերլուծական ուղեղով։ Կույսերը ոտքերով կանգնած են գետնին և հազվադեպ են տարվում երևակայությունների աշխարհով։
4. Կատարելության ձգտում
Կույսերը կարող են չխոստովանել դա, բայց նրանք իրականում պերֆեկցիոնիստներ են և մեծ ուշադրություն են դարձնում դետալներին։ Սակայն նրանք շատ համեստ և անքմահաճ են։
Օգոստոսյան Կույսերի մինուսները (22-31 օգոստոսի)
1. Չափազանց քննադատական մոտեցում
Երբեմն իրենց քննադատությամբ Կույսերը կարող են շատ տարվել և անցնել սահմանը։ Նրանք ցանկանում են իդեալական արդյունքներ, և հենց այդ պատճառով բաց չեն թողնում հնարավորությունը ցույց տալ շրջապատին իրենց թերությունները և բացթողումները։
2. Կոպտություն
Օգոստոսյան Կույսերը երբեք չեն ստում։ Բայց երբեմն նրանք այնքան դաժան ազնիվ են, որ չեն հասկանում, թե որքան կարող են ցավ պատճառել ուրիշներին։ Նրանք չեն չափազանցնում ճշմարտությունը և գերադասում են լինել բացառապես ուղղամիտ։
3. Անհամբերություն
Այս մարդիկ իրոք կարող են լինել մեղադրող և ծայրահեղ, հատկապես եթե նրանք ինչ-որ բանի հետ համաձայն չեն։ Կույսերը կարող է չբարձրաձայնեն իրենց դժգոհությունը, բայց դա գրված կլինի նրանց դեմքին և շատ ակնհայտ կարտահայտվի նրանց դրսևորումներում։
4. Պահպանողականություն
Կույսերը դժկամությամբ են ընդունում նոր իդեաները և դրանց հետ կապված փոփոխությունները։ Նրանք կարող են լինել չափազանց կամակոր և ոչ ճկուն, հետևելով միայն սեփական համոզմունքներին, հայացքներին և կարծիքներին։