fbpx

Օդնոկլասնիկաֆոբիա՞ թե՞ նորաձևություն

Այս վերջերս անընդհատ ու շատ հաճախակի եմ լսում մարդկանցից, իբր իրանք զզվում են odnoklassniki.ru սոց. ցանցից: Երբ իմանում են որ ես դեռ կամ այնտեղ, մի տեսակ խեթ աչքով են սկսում նայել վրաս: Համատարած տիրում է օդնոկլասնիկից դուրս գալու պրոցեսը: Ու ես դեռ չեմ հասկացել սա նոր տեսակի ֆոբիա է, թե՞ նորաձևություն: Համենաին դեպս ես հակված եմ երկրորդ տարբերակին:
Ամենուրեք քննարկվում, փնովվում և ծաղրանքի են ենթարկվում օդնոկլասնիկյան ստատուսները, նկարները: Թվում է թե մնացած սոց.կայքերում այդպես չէ: Բայց մի փոքր երբ ուշադիր ես լինում, հասկանում ես որ հենց Facebook-ում և շատ այլ սոց. ցանցերում վիճակը էլ ավելի խայտառակ է: Օդնոկլասնիկում գոնե ստատուսները լինում են անվնաս հիմարություններ: Իսկ այ կարդացեք Facebook-ի ստատուսներն ու գրառումները: Ամեն մի դատարկագլուխ շատ լուրջ կերպով իր կարծիքն է մեզ զոռով հրամցնում, իսկ երբ չես ընդունում սկսում է մի մեծ պատերազմ:
Մի խոսքով գրառմանս իմաստը ստատուսներ, դատարկագլուխներ և այլն քննարկելը չէր, այլ այն որ գտնում եմ, որ այս նորաձևությունը՝ odnoklassniki.ru-ից դուրս գալը, կամ զզվելը մեծ մասի կողմից ընդամենը ձևականություններ են:
Վերջում պաշտոնապես հայտարարեմ. Ես չե՛մ զզվում odnoklassniki.ru -ից, ասեմ ավելին ես չե՛մ տառապում օդնոկլասնիկաֆոբիայով: Ես այնտեղ կամ և համենաին դեպս մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում ջնջվել: Ճիշտ է ես այնտեղ շատ ժամանակ չեմ անցկացնում, այլ ընդամենը մտնում եմ մի քանի րոպեյով, այն էլ խաղերի համար:
Իմ կարծիքով odnoklassniki.ru նորմալ սոց. ցանց է իր յուրահատկություններով և բոլոր սոց. կայքերի նման իր թերություններով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օդնոկլասնիկաֆոբիա՞ թե՞ նորաձևություն
ԹԵՍՏ․ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»: Բազմագիտակության ստուգում